ԼՀԿ-ի տեսլականը. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ նախագահի թեկնածու, «Ռեմոնտադա»-ն և վիրտուալ շտաբը

Լուրեր

12.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.05.2026 | 23:16
Հոսպիտալացվել է Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը
12.05.2026 | 23:05
Պուտինին զեկուցել են «Սարմատ» հրթիռային համակարգի հաջող փորձարկման մասին
12.05.2026 | 22:52
Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարները հայտարարել են, որ Իրանը չպետք է Հորմուզի նեղուցը որպես զենք օգտագործի
12.05.2026 | 22:39
Հայաստանն արել է ավելին, քան ակնկալվում էր ԵՄ վիզաների ազատականացման այս փուլում. Արփինե Սարգսյան
12.05.2026 | 22:25
Վոլոդինը հայտարարել է, թե Զելենսկիի հրավերը Երևան «չի կարելի բարեկամական քայլ համարել»
12.05.2026 | 22:14
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի մի շարք ներկայացուցիչների
12.05.2026 | 21:57
ՆԳՆ-ն ընտրակաշառքի վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե
12.05.2026 | 21:47
Հայացք՝ դեպի Մոսկվա․ ինչպես են քաղաքական ուժերը վերաբերվում Պուտինի սպառնալիքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 21:30
Քոչարյանն ու Սարգսյանը գազի փականը ՌԴ-ի ձեռքն են տվել, մեզ ասում են՝ խելոք մնացեք, թե չէ՝ ՌԴ-ն կջղայնանա․ արդար չէ․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 21:14
Գանայի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
12.05.2026 | 21:01
Կեղծ ինքնություններ, քրեական անցյալ, կրեմլյան նարատիվներ․ Wyoming Star-ի նոր թողարկման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 20:51
Քալիֆորնիայում քաղաքապետերից մեկը խոստովանել է, որ աշխատել է Չինաստանի համար որպես չգրանցված օտարերկրյա գործակալ
12.05.2026 | 20:43
Երևանում վիճաբանության ընթացքում 53-ամյա տղամարդը կրակոց է արձակել օդ. նա հայտնաբերվել է. ՆԳՆ
12.05.2026 | 20:30
Վթար Գյումրիում. մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել մայթեզրին
Բոլորը

«Մենք գտնում ենք, որ այս ընտրությունները սովորական չեն, դրա համար մենք էլ սովորական պայմաններով չենք մասնակցում դրանց։ Մենք այս ընտրություններով մեկ նպատակ ենք հետապնդում՝ մեր պետականության պաշտպանությունը, մեր ինքնության պաշտպանությունը, հայ մարդու հիշողության, պատմության, ստեղծած մշակույթի, մեր ավանդույթների, մեր կրոնի և այն եվրոպական մոդելի ազգային պետության, որը որ մենք երազում ենք ունենալ»,- նախընտրական քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Նա ներկայացրեց՝ իրենց կարգախոսը՝ «Պաշտպանի՛ր ինքնությունդ»։

«Մենք մարդկանց կոչ ենք անում քվեարկելով «Լուսավոր Հայաստան»-ի օգտին՝ ունենալ Ազգային ժողովում առաջին հերթին խմբակցություն, որը կպաշտպանի հայ ժողովրդի ինքնությունը Հայաստանի ներսում, նաև՝ Հայաստանից դուրս, և նաև կունենա իր ներդրումը ապագա իշխանության ձևավորման գործում»։

Ասուլիսի ընթացքում Մարուքյանը ցույց տվեց նաև քարոզարշավի խորհրդանիշը՝ վահան, որի վրա պատկերված են հայկական ինքնության հիմնասյուները. «Այստեղ դուք կարող եք գտնել հայ ժողովրդի դարավոր պատմությունից խորհրդանիշներ… Հայաստանի Հանրապետության զինանշանը, որը վտանգված է։ Դուք գիտեք, որ Արարատ լեռը այստեղից հեռացնելու վերաբերյալ կա պայքար։ Հաջորդ տեղում աստվածատուր հայոց գրերն են, Մեսրոպ Մաշտոցը։ Եվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ որպես առաջին քրիստոնյա ազգ»։

Մարուքյանը նաև ընդգծեց՝ իրենց նախընտրական ծրագրում նաև նախագահական ինստիտուտը վերափոխելու կետ կա։

«Մինչև այս սուպերվարչապետական սահմանադրության կազմաքանդումը, մինչև այս սահմանադրությունը փոխելը, մենք տեսնում ենք, որ նախագահի ինստիտուտում պետք է այլ մարդ լինի, և առաջարկում ենք Միքայել Աջապահյանին՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոս, Շիրակի թեմի առաջնորդ, որն այլևս իր առաքելությամբ չի կարող զբաղվել, որովհետև քաղաքական բանտարկյալ է։ Նրա թեկնածությունն ենք մենք տեսնում որպես մեր տեսլական։ Նաև բոլոր քաղաքական ուժերին առաջարկել ենք, որ այս մասով կարծիք արտահայտեն»,- նշեց Մարուքյանը։

Կուսակցության ցուցակի երկրորդ համար Կարպիս Փաշայանը, շարունակելով գործընկերոջ խոսքը, հավելեց. «Հայ Առաքելական Եկեղեցու արքեպիսկոպոսը չի կարող լինել այս կամ այն կուսակցության ֆունկցիոներ և այս կամ այն կուսակցությունը ներկայացնի։ Մենք դա ներկայացնում ենք որպես համազգային տեսլական. նախագահի պաշտոնում ունենալ հեղինակավոր, պատկառելի մեկին, որը կկարողանա հակադրվել գործադիր անսանձ իշխանությանը, որը ամեն ինչ է՝ գլխավոր դատախազ, պառլամենտի խոսնակ, գլխավոր քննիչ, գլխավոր պոետ, գլխավոր ախոյան. խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է»։

Կարպիս Փաշոյանը պարզաբանեց նաև իրենց կարգախոսներից ևս մեկը՝ «Ռեմոնտադան». «Դա ֆուտբոլից վերցված եզրույթ է, նշանակում է «վերադարձ», այսինքն՝ դուրս գալ նվաստացման այս շրջափուլից։ Պատերազմի պարտությունից հետո Թուրքիան, Ադրբեջանը, նաև մեր իշխանությունների ձեռքերով հայ ժողովրդին, հայոց պետականությունը ամենօրյա նվաստացման և ստորացման ինչ-որ ճանապարհով են առաջնորդում և այդ ճանապարհից մենք պետք է դուրս գանք և վերականգնենք Հայաստանի հզորությունը»։

Կուսակցության մամուլի քարտուղար Շուշան Ավագյանը ներկայացրեց քարոզարշավի տեխնիկական նորույթը՝ վիրտուալ շտաբը. «Այս անգամ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր քարոզարշավը կազմակերպում է նորագույն տեխնոլոգիաների լուծումների կիրառմամբ։ Կուսակցությունը գործելու է բացառապես վիրտուալ շտաբի ձևաչափով՝ ապահովելով առավել արագ, ժամանակակից և հասանելի հաղորդակցություն քաղաքացիների հետ։ Կայքում քաղաքացիները կարող են ներկայացնել դիմումներ, ծանոթանալ թեկնածուների կենսագրությանը և գտնել իրենց ընտրատեղամասը»։

Անդրադառնալով ասուլիսին ներկա լրագրողների հարցերին՝ Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ընտրական շեմը չհաղթահարելու մտավախություններին. «Մտավախություն չունենք։ Մենք Հայաստանում ամենավերջինն ենք հայտարարել մեր մասնակցության մասին, ամենավերջինն ենք դիրքավորվել, և այդ իմաստով ունենք մեր ուսումնասիրությունները։ Մենք գիտենք դաշտում քաղաքական միավորների, որոնք ուզում էին՝ իսկական քաղաքական միավորները չմասնակցեն ընտրություններին, որ քաղաքականությունը մեռնի Հայաստանում։ Բայց մեր ուժը դասական իմաստով մասնակցային եվրոպական կուսակցության անդամ ինստիտուցիոնալ միավոր է, այսինքն՝ նման հարցերը բացարձակապես մեր մասին չի։ Ա,յ երեկ չէ առաջին օրը գրանցված ցանկացած ուժի կարելի է ասել՝ եղբայր, դու ու՞ր էիր, որ չկայիր…Մեր ժողովուրդն ուզում է փորձառու, թեմայից հասկացող քաղաքական մարդկանց տեսնել Ազգային ժողովում»։

Անդրադառնալով որևէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմելու մասին հարցին՝ ԼՀԿ առաջնորդը պատասխանեց. «Որևէ ուժի հետ դաշինք կազմելը ինքնանպատակ չի կարող լինել, մենք ունենք մեր ֆունդամենտալ մոտեցումները։ Մենք ունեցել ենք մի տեսլական՝ կամ մասնակցել մեկ ցուցակով, մեկ ուժով, որի ժամանակ ես պատրաստ եմ եղել չառաջադրվել։ Բայց, քանի որ այդ մեկ ցուցակով մասնակցության ֆորմատը չստացվեց ոչ մեր մեղքով, հետևաբար այն ուժերը, որ կգրանցվեն, մրցակից ուժեր են մեզ համար»։

Ասուլիսի ավարտին ներկայացվեց կուսակցության նախընտրական երգը, որից հետո Մարուքյանը եզրափակեց. «Պետական ինստիտուտների հեղինակության բարձրացումը դուք կտեսնեք հունիսի 8-ից սկսած»։

Ռոզա Վարդանյան