ՄԻՊ աշխատակիցը չցանկացավ հայտնել՝ Սաֆարյանի խցում կոյուղաջրեր հոսո՞ւմ են, թե՝ ոչ

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Գևորգ Սաֆարյանի համաձայնության դեպքում շատ բան կարող ենք հրապարակել: Այս մասին ի պատասխան Factor.am-ի հարցին՝ ի՞նչ են արձանագրել ՄԻՊ ներկայացուցիչները Գևորգ Սաֆարյանին այցելելու ընթացքում, արդյոք պայմաններն այնտեղ այնպիսին են, ինչպես նկարագրել է Սաֆարյանը, ՄԻՊ գրասենյակի մոտ տեղի ունեցած ակցիայի ընթացքում հայտարարեց ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մաշինյանը:

«Մինչև բողոքի քննարկման արդյունքների ամփոփումը չենք կարող հրապարակային հայտարարությամբ հանդես գալ: Հենց այդ փուլը գա, մենք պարտադիր հայտարարությամբ հանդես կգանք»,- վստահեցրեց ՄԻՊ պաշտոնյան՝ այդպես էլ չհստակեցնելով, թե երբ են ամփոփվելու արդյունքները:

Հիշեցնենք, որ նախօրեին Գևորգ Սաֆարյանն իր փաստաբանի միջոցով ներկայացրել էր այն պատժախցի պայմանները, որտեղ նա տեղափոխվել էր՝ «պատժախցի պայմանները հեռու են նվազագույն կենսական կարիքները բավարարող չափանիշներից՝ այն կիսանկուղային է, առանց արևի ուղիղ ճառագայթների, մշտապես առկա է բարձր խոնավություն, մշտապես առկա է գարշահոտություն և կոյուղու հետ առկա խնդիրների պատճառով, երբեմն կոյուղաջրերը արտահոսում են խուց, ինչպես նաև խցի հարակից միջանցքում արտահոսում են կոյուղաջրերը, որոնք կուտակվում են միջանցքում և որոնց ամբողջ տարածքով տարածվելուց խուսափելու նպատակով ՔԿՀ-ի վարչակազմը կանչում է ինչ-որ կալանավորների, որոնք բահերով այդ կոյուղաջրերը լցնում են բանտի նկուղ՝ միջանցքում փորված անցքի միջով»,- նշել էր Սաֆարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան