«Ուժեղ Հայաստան»-ի անդամների պնդումները, թե իրենք ոչ թե ՔՊ-ին, այլ «Իմ քայլ»-ին էին գումար փոխանցել, հիմնադրամից հերքում են

Լուրեր

07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
Բոլորը

Factor.am-ն անդրադարձել էր 2025 թվականին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Ալեքսան Ալեքսանյանի և Ռոբերտ Կադարյանի կատարած 2 մլն դրամ նվիրատվություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցակությանը։ Մեր հրապարակմանն արձագանքելով՝ թե՛ Ալեքսանյանը, թե՛ Կադարյանը պնդել էին, որ իրենք նվիրատվություն են արել ոչ թե կուսակցակությանը, այլ՝ «Իմ քայլը» հիմնադրամին՝ կրթական ծրագրի իրականացման համար։

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է «Իմ քայլը» հիմնադրամին՝ պարզելու՝ արդյո՞ք հիմնադրամն անցած տարի Ալեքսան Ալեքսանյանից ու Ռոբերտ Կադարյանից նվիրատվություններ ստացել է։

Ի պատասխան՝ հիմնադրամից տեղեկացրել են․ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը 2025 թվականին նվիրատվություն չի ստացել Ռոբերտ Գրիգորի Կադարյանից և Ալեքսան Բենիամինի Ալեքսանյանից»։

«Ուժեղ Հայաստան»-ի անդամների կատարած նվիրատվության հետ կապված որևէ «շփոթմունք», որ փոխանցումն արվի բարեգործական հիմնադրամին, սակայն այն հայտնվի կուսակցության հաշվեհամարին, բացառել էր նաև ՔՊ վարչության անդամ, կուսակցության ֆինանսական հարցերով պատասխանատու Արուսյակ Մանավազյանը՝ ընդգծելով նաև, որ կուսակցությունը կրթական ծրագրեր չի իրականացնում։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիի և Փարաքարի ավագանիների ընտրությունների քարոզարշավներն ու կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով 2025-ի փետրվարի 21-ին հայտարարել էր դրամահավաք՝ իր աջակիցներին կոչ անելով նվիրատվությունները փոխանցել կուսակցության հաշվեհամարին։ Ռոբերտ Կադարյանը 2 մլն դրամի փոխանցումը կուսակցության հաշվեհամարին կատարել էր մարտի 5-ին, Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն փոխանցել էր մարտի 7-ին։ 

 

Գայանե Խաչատրյան