Մենք ֆիլմի սցենար չենք գրում․ Վարդապետյանը՝ Փաշինյանի՝ մաֆիայի դեմ պայքարելու հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
Բոլորը

«Ձեր կողմից նշված հայտարարության վերաբերյալ կամ հայտարարության հիման վրա կամ այդ հայտարարության հետ կապված որևէ հաղորդման փաստով նախաձեռնված քրեական վարույթ առկա չէ: Կամ առնվազն ով որ ենթադրում եմ ցանկություն կունենար նման հաղորդումներ տալու, դեռևս չի ներկայացրել»,-այս մասին ԱԺ-ում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով վարչապետի ապրիլի 15-ի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը նշել էր․ «Պիտի ուղիղ խոստովանեմ, որ մենք այստեղ (ապօրինի գույքի վերադարձի հետ կապված-խմբ․) ավելի մեծ տեմպեր էինք և ենք ակնկալում, քան ունենք»,- ասաց նա՝ հավելելով, որ ոչ միայն քաղաքացիական գործերով, այլև հանցագործությունների բացահայտման առումով բավարար տեմպով առաջ չեն գնում:

«Ուղիղ և առանց սեթևեթանքի ասում եմ, որ սրա պատճառներից մեկն այն է, որ մենք այստեղ շատ ուղիղ և ճակատային կերպով պայքարում ենք մաֆիայի դեմ, երկար տարիներ Հայաստանում ձևավորված, համակարգված մաֆիայի դեմ»,- ասաց նա:

«Իմ հարցը հետևյալն է՝ կոնկրետ այդ մաֆիայի դեմ կա՞ հարուցված քրեական գործ, կա՞ն մեղադրյալներ, որ ուղղակի այսպես գրված լինի՝ այս մարդիկ եկել են հանցավոր համաձայնության, Հայաստանի ներսում, Հայաստանից դուրս, ստեղծել են մաֆիա, և այդ մի ամբողջական ինչ-որ մի գործ կա՞»,-հետաքրքրվեց պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ 

Ի պատասխան Վարդապետյանն ասաց, որ պատգամավորի նշած պարզունակ սխեմայով հնարավոր չէ պատասխանել այդ հարցին։

«Մենք ֆիլմի սցենար չենք նկարում, մենք կոնկրետ քրեական վարույթներ ենք քննում, և ես նշեցի, հիմա Դուք փորձում եք ամեն կերպ սադրել ինձ, որ ես սկսեմ Ձեզ անուններ նշել, բայց այդ անունները բոլորի համար են պարզ, և մենք էլ պարբերաբար հրապարակում ենք: Այո՛, մենք ունեցել ենք, այդ թվում տնտեսական գործունեությանը միջամտող հանցավոր կազմակերպված վարքագիծ, որոնց վերաբերյալ վարույթները գտնվում են դատարանում: Այդ թվում նախկին պաշտոնատար անձանց, պաշտոնատար անձանց հետ խնամիական կապերի մեջ գտնվող անձանց, նախկին անձանց հետ հարազատական կապերի մեջ գտնվող անձանց, այո՛, որոնք այդ գումարները դուրս են բերել Հայաստանի Հանրապետության տարածքից, ներդրել են արտասահմանյան երկրներում, որոնք ունեցել են արտասահմանյան գործընկերներ, որոնք այդ երկրներում մի շարք դեպքերում ևս հանցավոր սխեմաների մեջ ներգրավված են եղել: Այո՛, դրանք բոլորը մեր ամենօրյա աշխատանքի մասն են ու մենք անընդհատ դրա մասին հրապարակումներ ենք անում»,- նշեց գլխավոր դատախազը։

Մանրամասները՝ տեսանյութում։