Քանի Գյումրին այստեղ է, Հայաստանն առաջ է գնում խաղաղությամբ, կայունությամբ՝ Եվրոպայի կողքին. Մակրոն

Լուրեր

06.07.2026 | 15:50
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը պատերազմից ի վեր առաջին անգամ հանրությանն է ներկայացել․ նա մասնակցելե է Ալի Խամենիի հրաժեշտի արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 15:41
Մեծ Բրիտանիան ռուսական ինքնաթիռ է որսացել Արկտիկայում
06.07.2026 | 15:28
Պորտուգալիայում, Հունաստանում, Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհներ են մոլեգնում
06.07.2026 | 15:11
Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցում է «Իննոպրոմ-2026» արդյունաբերական ցուցահանդեսին
06.07.2026 | 14:58
Մալիում ապստամբները խոցել են ՌԴ ՊՆ-ի «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 14:49
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
06.07.2026 | 14:37
Զելենսկին արձագանքել է Կիևին ռուսական զանգվածային հարվածին․ Ուկրաինան ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է խնդրել
06.07.2026 | 14:26
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
06.07.2026 | 14:18
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
06.07.2026 | 14:05
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանի ափի 3100 քմ հողամասի վարձակալության պայմանագիրը
06.07.2026 | 13:53
ՌԴ-ից այսօր Ադրբեջանի տարածքով պրոպան գազ կուղարկվի Հայաստան
06.07.2026 | 13:48
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
06.07.2026 | 13:33
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
06.07.2026 | 13:23
Ռուսաստանից հաքերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների օգտահաշիվները
06.07.2026 | 13:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 6-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն այցելել են Գյումրի։ Այցը մեկնարկել է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը և Էմանուել Մակրոնը Գյումրու Վարդանանց հրապարակում ներկա են գտնվել «Երաժշտական կամուրջ․ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին։

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը ողջույնի խոսքով դիմել են Վարդանանց հրապարակում հավաքվածներին՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար։ «Երբ Ֆրանսիայում նախագահ Մակրոնի հետ խոսում էինք, ես իրեն ասում էի՝ Դուք Հայաստանում շատ մեծ ժողովրդականություն եք վայելում, ինքն էլ ասում էր՝ երևի չափազանցնում ես։ Հիմա ամեն անգամ, երբ այսպիսի տեսարան է լինում, ես անընդհատ իրեն հիշեցնում եմ, որ տես, չէի չափազանցնում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և խոսքը փոխանցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի մեծ բարեկամ Էմանուել Մակրոնին։

«Մինչև գնալս, թանկագին Նիկոլ, պարոն վարչապետ, ցանկանում էի երկու բառ ասել և շնորհակալություն հայտնել ձեզ։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նվագախմբին և բոլոր այն երաժիշտներին, որոնք ելույթ ունեցան և կշարունակեն համերգը։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեզ՝ այն ջերմ ընդունելության համար, որ ինձ և իմ ողջ պատվիրակությանն արժանացրեցիք Երևանում և այստեղ՝ Գյումրիում», – ասել է Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նշել է՝ ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբեր ամիսը, երբ ժամացույցները կանգ առան, ամբողջ քաղաքը քարացավ և աշխարհը կանգնեց ոտքի՝ քեզ համար Հայաստան, և Գյումրին վերածնվեց դժոխքից և ձմեռվանից հետո, նոր գարուններ եկան։ «Եվ մեկնելուց առաջ ցանկանում էի ձեզ ասել, որ չափազանց հպարտ էի լինել այստեղ՝ ձեր կողքին։ Մենք գիտենք բոլոր այն դժվարությունները, որի միջով դուք անցել եք այս վերջին տարիներին։ Եվ քանի Գյումրին այստեղ է, Հայաստանն առաջ է գնում խաղաղությամբ, կայունությամբ՝ Եվրոպայի կողքին։ Եվ ինչպես մենք ձեր կողքին էինք 1988 թվականի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին։ Շնորհակալություն Գյումրի, շնորհակալություն Հայաստան։ Եվ երբեք չմոռանաք՝ Ֆրանսիան սիրում է ձեզ։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին», – ասել է Էմանուել Մակրոնը։