Ֆրանսիական համալսարան՝ «Ակադեմիական քաղաքում», հայկական հեռուստաեթերում ֆրանսիական ալիքներ կարող են հեռարձակվել

Լուրեր

02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
02.07.2026 | 15:47
ՌԴ-ում եմ ապրել ու աշխատել․ իմ նմաններին արգելելու եք ընտրել․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:39
Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հրաժարվում է․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:36
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից
02.07.2026 | 15:30
Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ պաշտոնի բերումով. ԱԺ նախագահի պաշտոնը չէ, որ ինձ հետաքրքիր է դարձրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:25
Ձեր մեղավորությամբ ՀՀ-ն վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ․ Մանուկյանը դիմեց ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:22
«Ընտրական իրավունքը բացարձակ չէ․ պետություններն այն սահմանափակելու հայեցողություն ունեն»․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:15
Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը և Ֆրանսիան կամրապնդեն համալսարանների, դպրոցների և մասնագիտական կրթության հաստատությունների (արհեստագործական կամ շարունակական) միջև համագործակցությունը՝ խթանելով փոխանակման ծրագրերի, վերապատրաստումների և վարպետաց դասերի իրականացումը՝ այս նպատակով կիրառելով, ի թիվս այլնի, Erasmus+ գործիքը։ Այս մասին նշվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ «Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համատեղ հռչակագրում։

Երկրները կխորացնեն իրենց համալսարանական համագործակցությունը՝ զարգացնելով կրկնակի կամ համատեղ դիպլոմավորման ծրագրերը, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանակներում:

Ընդունելով գիտնականների, փորձագետների և գիտահետազոտական խմբերի փոխայցելությունների կարևորությունը, ինչպես նաև համատեղ հետազոտական ծրագրերի ու գիտական միջոցառումների իրականացումը՝ Հայաստանը և Ֆրանսիան կիրականացնեն համատեղ գիտահետազոտական աշխատանքներ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, հետազոտողների շարժունության ծրագրեր, ինչպես նաև կյանքի կկոչեն համագործակցություն Ֆրանսիայի ազգային հետազոտական մարմինների և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի միջև։

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի «Ակադեմիական քաղաք» կարևոր նախագիծը: Ճանաչելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի ներուժը՝ որպես գիտության և բարձրագույն կրթության ոլորտում հավակնոտ նախաձեռնություն՝ Հայաստանը և Ֆրանսիան կհամագործակցեն՝ համատեղ մշակելու Ակադեմիական քաղաքում Հայաստանում  ֆրանսիական համալսարանի տեղակայման նախագիծը և խթանելու ֆրանսիական առաջատար համալսարանների ներգրավվածությունը ծրագրում:

Հայաստանը և Ֆրանսիան կաջակցեն Հայաստանում ֆրանսերենի և Ֆրանսիայում հայերենի ուսուցմանը։ Հայաստանը և Ֆրանսիան ընդունում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իրենց անդամակցության, ինչպես նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի և Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական միջազգային կրթահամալիրի գործունեության կարևորությունը: Երկրները կաջակցեն Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական միջազգային կրթահամալիրի զարգացմանը՝ այն դիտարկելով որպես երկու երկրների միջև կրթական համագործակցության հենասյուն։ Կխթանեն հայալեզու գրականության թարգմանությունն ու տպագրությունը Ֆրանսիայում և ֆրանսալեզու գրականությանը՝ Հայաստանում:

Հայաստանը և Ֆրանսիան ընդունում են լրատվամիջոցների ունեցած ներդրումը ֆրանկոֆոնիայի զարգացման գործում, մասնավորապես՝ միջազգային տեղեկատվական լրատվամիջոցներ հանդիսացող «France24»-ի և «RFI»-ի, որոնց առաջխաղացմանը Հայաստանը և Ֆրանսիան կաջակցեն: Ինչ վերաբերում է բազմակողմ լրատվամիջոց «TV5Monde»-ին և թվային հարթակ «TV5MondePlus»-ին, այս երկու երկրները կարող են դյուրացնել դրանց առաջխաղացումը և հեռարձակումը:

Հայաստանը և Ֆրանսիան կնպաստեն մշակութային երկխոսությանը երկկողմ մակարդակում և բազմակողմ կառույցների շրջանակներում։ Նրանք կամրապնդեն իրենց համագործակցությունը մշակութային ժառանգության պահպանման բնագավառում, մասնավորապես՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) և Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) շրջանակներում: Հայաստանը և Ֆրանսիան ջանքեր կգործադրեն՝ ի նպաստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրենց ազգային հանձնաժողովների համագործակցության։

Հայաստանը և Ֆրանսիան կամրապնդեն իրենց համագործակցությունը թանգարանային, ժառանգության և հնագիտական ոլորտներում՝ խթանելով փորձի փոխանցումը պահպանման և վերականգնման ոլորտներում ուսումնական միջոցառումների միջոցով, մասնավորապես՝ Ժառանգության ազգային ինստիտուտի միջոցով։

Հայաստանը և Ֆրանսիան կխրախուսեն համագործակցությունը գեղարվեստական ստեղծագործության և մշակութային ու ստեղծագործական արդյունաբերության  ոլորտում, ինչպես  նաև  գաղափարների փոխանակումը: Նրանք կխթանեն հայկական և ֆրանսիական մշակութային հաստատությունների միջև գործընկերությունը, նրանց փոխադարձ ներկայությունը երկու երկրների մշակութային օրակարգի կարևորագույն միջոցառումներին, մասնագիտական հանդիպումների և  արվեստագետների ռեզիդենցիաների  ծրագրերի իրականացումը:

Հայաստանը և Ֆրանսիան կխթանեն փորձի փոխանակումը և կամրապնդեն համագործակցությունը Հայաստանի կինոյի հիմնադրամի, Ֆրանսիայի կինոյի և անիմացիոն պատկերի ազգային կենտրոնի և Ֆրանսիական Սինեմատեքի միջև։ Երկրները կխթանեն շփումները երկու երկրների երիտասարդների միջև, մասնավորապես՝ համատեղ ծրագրերի իրագործման, կամավորական աշխատանքներին մասնակցության և դպրոցական գործընկերությունների զարգացման միջոցով:

Հայաստանը և Ֆրանսիան կամրապնդեն համագործակցությունը սպորտի բնագավառում՝ մեծ սպորտային իրադարձությունների կազմակերպման ոլորտում փորձի փոխանակման միջոցով, մասնավորապես՝ 2027թ. Ֆրանկոֆոնիայի խաղերի համատեքստում, ինչպես նաև սպորտային շարժումների միջև փորձի փոխանակման նպատակով վերապատրաստումների միջոցով, մասնավորապես՝ բարձր դասի մարզիկների համար, և ներառականության հարցերի վերաբերյալ:

Հռչակագիրն ամբողջությամբ՝ այստեղ։