Firebird-ի նախագծի մի մասը ֆինանսավորեցին Հայաստանի երկու կենսաթոշակային հիմնադրամներ․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ազգային ժողովում այսօր Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, պատասխանելով պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցերին, անդրադարձավ Հայաստանի ֆինանսական համակարգի կարևոր ցուցանիշներին՝ կենսաթոշակային ակտիվներից մինչև վարկերի տոկոսադրույքներ։

Մարտին Գալստյանը հայտնեց, որ կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցներն արդեն գերազանցել են 1 տրիլիոն դրամը, որի առնվազն 60%-ը ներդրված է հենց Հայաստանում։ Նա ընդգծեց, որ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ ֆոնդերն այժմ կարող են իրենց միջոցների 10%-ն ուղղել տնտեսության իրական հատվածին։ Որպես օրինակ ԿԲ նախագահը նշեց «Firebird» նախագիծը, որը ֆինանսավորվել է հայաստանյան երկու կենսաթոշակային հիմնադրամների կողմից։

Անդրադառնալով կապիտալի շուկային՝ Գալստյանը նշեց, որ վերջին տարիներին նկատվում է կորպորատիվ պարտատոմսերի թողարկման ծավալների էական աճ։ Սակայն, ըստ նրա, համակարգում առկա է պարադոքսալ իրավիճակ․ «Թե՛ բանկերն ունեն բավականին մեծ միջոցներ, թե՛ կենսաթոշակային հիմնադրամները։ Փող շատ կա, բայց մենք իրական պրոյեկտների կարիք ունենք»։

ԿԲ նախագահի խոսքով՝ հիմնական խնդիրը ոչ թե ֆինանսավորման բացակայությունն է, այլ բիզնեսի կողմից որակյալ և շահութաբեր ծրագրերի պակասը։

Պատգամավորի դիտարկմանը, թե վարկային տոկոսադրույքները շարունակում են մնալ բարձր, Մարտին Գալստյանը պարզաբանեց, որ վերջին երեք տարում վարկային պորտֆելը տարեկան 20%-ով աճել է։

Մանրամասները՝ տեսանյութում։