Քայլեր ձեռնարկու՞մ եք, որ հայտնի միջազգային բանկ գա ՀՀ․ Խաչատրյանը՝ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Բոլորը

Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի պաշտոնի համար ԱԺ-ին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Մարտին Գալստյանի թեկնածությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում բանկային համակարգը սկսեց զարգանալ, երբ առնվազն երկու խոշոր միջազգային բանկ ուղղակի կամ անուղղակի մտան հայաստանյան շուկա։

«Խոսքը գնում է HSBC-ի մասին և Credit Agricole-ի մասին։ Հիմա ո՛չ HSBC-ն կա, ո՛չ Credit Agricole-ը կա, ՎՏԲ-ն էլ գիտեք՝ սանկցիաների տակ է։ Ուզում եմ հասկանալ՝ Դուք որևէ քայլեր ձեռնարկո՞ւմ եք, որ հայտնի որևէ բանկային միջազգային բանկ Հայաստան գա»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։

Մարտին Գալստյանն ընդգծեց, որ Հայաստանը ներկայացնում են միջազգային ներդրողներին, իսկ ՀՀ-ի լավագույն այցեքարտը, ըստ նրա, մակրոտնտեսական կայունությունն է։

«Ես մի քանի օր առաջ Լոնդոնում էի, որովհետև LHV Finance Group-ը, որի ակտիվներից մեկը՝ ամենամեծերից մեկը, դա Ամերիաբանկն է, մյուսը՝ Bank of Georgia-ն է, LHV Finance Group-ը ընդգրկվեց FTSE 100-ի մեջ չորս օր առաջ։ Այսինքն՝ մենք անընդհատ էդ ուղղությամբ աշխատում ենք ու ջանքերը ավելի ենք մեծացնելու»,- ասաց Գալստյանը։

ԿԲ նախագահը նշեց, որ Հայաստանի դրամով պետական պարտատոմսերի եկամտաբերությունն էապես նվազել է։

«Մենք հասել ենք նրան, որ պետական պարտքի մոտ 10%-ը պատկանում է միջազգային ինստիտուցիոնալ խաղացողներին։ Սա մեր քաղաքականության լավագույն գնահատականն է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։