Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ է հանձնել Բաթումում կայացած Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

Լուրեր

24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
Բոլորը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդհանուր ժողովի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ է հանձնել Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության մեդալակիրներին, մարզիչներին ու բժշկական անձնակազմին: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

Ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է մեդալակիրներին ու մարզչական անձնակազմին` ընդգծելով, որ այժմ հավաքականում առկա առողջ մթնոլորտն ակնհայտ է բոլորի համար. «Ցավոք չկարողացա ներկա լինել Եվրոպայի առաջնությանը, սակայն այն ինչ տեսա թիմում, որակական նոր իրավիճակ է: Տեսնում եմ, որ այս ընթացքում բարոյահոգեբանական վիճակը թիմում լավ է, թիմը կենտրոնանում է իր անելիքի վրա ու առաջնայինն արդյունքն է: Ֆեդերացիան մեծապես գնահատելու է մեր մարզիչների ու մարզիկների աշխատանքն այդ տրամաբանությամբ: Դրվելու է նպատակ ու մենք տարվա վերջին գնահատելու ենք` հասել ենք այդ նպատակին, թե ոչ: Եվրոպայում մենք ամենաուժեղն ենք, Եվրոպայում ամենաշատ մեդալներն ենք նվաճում, բայց իմ կարծիքով, արդեն ժամանակն է ավելի բարձր նշաձողեր սահմանելու»,-ընդգծեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը: