Ռուսաստանի առաջատար սոցիոլոգիական կենտրոններն արձանագրում են՝ Պուտինի վարկանիշը նվազել է

Լուրեր

24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
Բոլորը

Հարցված ռուսաստանցիների 73%-ը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «ավելի շուտ լավ» է կատարում նախագահի պարտականությունները, այս մասին վկայում է Հանրային կարծիքի հիմնադրամի (ФОМ) ուսումնասիրությունը, գրում է Meduza-ն։

«Агентство»-ի տվյալներով՝ սա ամենացածր ցուցանիշն է 2022 թվականի փետրվարի 25-27-ից ի վեր, երբ այն կազմում էր 71%։

Մեկ շաբաթ առաջ ФОМ-ը հաղորդել էր, որ հարցվածների 76%-ը Պուտինի գործունեությունը գնահատել է «ավելի շուտ լավ»։ Այդ ժամանակ հարցվածների 74%-ը նշել էր, որ վստահում է նրան։ Վստահության ցուցանիշն այժմ նվազել է մեկ տոկոսային կետով՝ հասնելով 73%-ի։

Հարցվածների այն հատվածը, ովքեր կարծում են, որ Պուտինը «բավականին վատ աշխատանք» է կատարում, մեկ շաբաթվա ընթացքում աճել է երկու տոկոսային կետով՝ հասնելով 13%-ի։ Հարցվածների 17%-ը նաև նշել է, որ չի վստահում նախագահին, ինչը շաբաթվա ընթացքում երեք տոկոսային կետով ավելի է։

Անկախ «Լևադա կենտրոնը» երեկ հրապարակել էր իր հարցման արդյունքները։ Դրանք ցույց են տալիս, որ Պուտինի՝ որպես նախագահի հավանության ցուցանիշը 2026 թվականի ապրիլին հասել է 79%-ի։ Կենտրոնը նշել է, որ այս ցուցանիշը վերջին վեց ամիսների ընթացքում դանդաղորեն նվազել է։

Հանրային կարծիքի համառուսաստանյան ուսումնասիրության կենտրոնը (ВЦИОМ) Վլադիմիր Պուտինի վարկանիշի անկում է գրանցել յոթ շաբաթ անընդմեջ։ Ապրիլի 24-ին հրապարակված հարցման արդյունքները ցույց են տվել, որ հարցված ռուսաստանցիների 24,1%-ը վստահություն չունի Վլադիմիր Պուտինի նկատմամբ, իսկ 23,3%-ը հավանություն չի տալիս նրա գործունեությանը։

Միևնույն ժամանակ, Meduza-ին հայտնի է դարձել, որ Կրեմլը նախկինում Ռուսաստանի կառավարությանը հավատարիմ լրատվամիջոցներին խորհուրդ է տվել հատուկ հղում անել ФОМ-ի վարկանիշներին կամ ընդհանրապես չհրապարակել դրանք։

Պուտինի վարկանիշը կտրուկ անկում է ապրել Telegram-ի արգելափակման և բջջային ինտերնետի սահմանափակումների, ինչպես նաև գների բարձրացման և պատերազմից ռուսաստանցիների հոգնելու պատճառով, Meduza-ին ասել է Կրեմլի հետ աշխատող քաղաքական տեխնոլոգը։ Իր վարկանիշի անկման ֆոնին՝ Պուտինը կոչ է արել պատգամավորներին և սենատորներին «չկենտրոնանալ միայն սահմանափակող օրենքների վրա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի