ԵԽ-ի բանաձևում Արցախի հիշատակման պատճառով Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել․ բողոքի նոտա է հանձնվել

Լուրեր

24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
Բոլորը

Ադրբեջանում Եվրամիության (ԵՄ) դեսպան Մարիանա Կյունջիչը կանչվել է երկրի Արտաքին գործերի նախարարություն։ Գերատեսչության փոխանցմամբ՝ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված  «հակաադրբեջանական բանաձևի» վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում խստորեն դատապարտվել են ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևում պարունակվող «անհիմն և կողմնակալ դրույթները», ինչի կապակցությամբ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել։

Նշվել է, որ այս բանաձևի դրույթները խեղաթյուրում են իրականությունը և հակասում օբյեկտիվության սկզբունքներին, ինչպես նաև պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու հանձնառությանը։ Ընդգծվել է, թե Եվրախորհրդարանի այս մոտեցումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի ու Եվրամիության միջև հարաբերությունների հեռանկարների վրա։

«Նշվել է, որ բանաձևում հայազգի բնակիչների՝ Ղարաբաղի տարածաշրջան վերադարձի վերաբերյալ պնդումները լիովին անհիմն են, և նման կոչերը միջամտություն են Ադրբեջանի ներքին գործերին։ Մատնանշվել է, որ չնայած 2023 թվականին Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան ներկայացված վերաինտեգրման ծրագրին, հայազգի բնակիչները կամավոր լքել են տարածաշրջանը, և հակառակ պնդումները սխալ են»,- ասվում են հայտարարության մեջ։

Հանդիպման ընթացքում նաև ընդգծվել է, թե ռազմագերիներ անվանվող հայազգի անձանց ազատ արձակման կոչերն իրավաբանորեն անընդունելի են։ Հիշեցվել է, թե ադրբեջանական կողմը, «մարդասիրական մոտեցմամբ», ազատ է արձակել բազմաթիվ բանտարկյալների և ձեռնարկել վստահության ամրապնդման քայլեր, որոնց նկատմամբ կան դատավճիռներ, կատարել են, իբև, «մի շարք լուրջ հանցագործություններ, այդ թվում՝ ահաբեկչություն, դիվերսիա և ռազմական հանցագործություններ»։

Ընդգծվել է, որ մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մասին մեղադրանքները լիովին անհիմն և անընդունելի են։ Միաժամանակ, ասվել է, թե, իբր, «օկուպացիայի ընթացքում Ադրբեջանի մշակութային և կրոնական ժառանգության լայնածավալ ոչնչացումն ու պղծումը պատշաճ գնահատական ​​չեն ստացել եվրոպական կառույցների կողմից»։

«Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը կոչ է արել Եվրամիությանը կանխել նման քայլերը, որոնք կվնասեն Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կարգավորման գործընթացին»,- ասվում է հայտարարությունում։

Նշենք, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները երեկ լիագումար նիստում քվեարկել և ընդունել են «Հայաստանում ժողովրդավարական դիմակայունության աջակցության վերաբերյալ» բանաձևը։

Դրանում  առանձին պարբերությամբ Եվրախորհրդարանի պատգամավորները վերահաստատել  են իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, այդ թվում՝ նրանց անվտանգ վերադարձի իրավունքին՝ համապատասխան միջազգային երաշխիքներով: Նրանք նաև պահանջել  են Ադրբեջանի կողմից անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը:

Բացի այդ, վերջերս ադրբեջական աղբյուրները հայտնել էին, որ Բաքուն կարող է պաշտոնական որոշում ընդունել դադարեցնել հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի