Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում

Լուրեր

02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը Միլանի Լա Սկալայի օպերային թատրոնի բեմադրությամբ Մասկատի Թագավորական օպերային թատրոնում համատեղ կներկայացնեն իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետտիի «Դոն Պասքուալե» օպերան։ Բեմադրության հեղինակը հայտնի ռեժիսոր Անդրեա Դե Ռոսան է։ Ներկայացումները բեմ կբարձրանան ապրիլի 30-ին և մայիսի 2-ին՝ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարմամբ։ Իսկ մայիսի 1-ին Մասկատի օպերային թատրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան մենակատարներ Գաբրիելա Կաստիլոն և Ռաուլ Ամայան։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը յուրաքանչյուր տարի ներկայանում է Մասկատի Թագավորական օպերային թատրոնի համերգաշրջանում։ Նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշում է, որ նվագախումբն Օմանում հանդես է գալիս ամենատարբեր նախագծերով՝ ներկայացնելով սիմֆոնիկ երկացանկից մինչև օպերային և բալետային ներկայացումներ, ինչպես նաև տարբեր ժանրերի համադրություններ, ինչը և միջազգային ասպարեզում նվագախմբի հաջողությունների գրավականն է. «Այս հյուրախաղերն ամրապնդում են Հայաստանի և Օմանի միջև մշակութային կապերը։ Բացի համերգային գործունեությունից մենք արդեն սպասված հյուր ենք Օմանի երաժշտասեր հանրության համար»։

Օմանի Թագավորական օպերային թատրոնում տարբեր տարիներին կայացել են նվագախմբի համերգները՝ ապահովելով հայկական երաժշտարվեստի բարձրակարգ ներկայացումը միջազգային հեղինակավոր հարթակում և նպաստելով Հայաստանի ու Օմանի միջև միջմշակութային կապերի խորացմանը։

Հիշեցնենք, որ Օմանի Թագավորական օպերային թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ումբերտո Ֆաննին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի վաղեմի գործընկերներից է։ Երաժշտարվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, նվագախմբի միջազգային գործընկերային կապերն ու ձեռքբերումներն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ Ումբերտո Ֆաննին արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալի։ Մրցանակն արվեստագետին Երևանում հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։