Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովից առաջ France 24-ի լրագրող Ֆրանսուա Պիկարը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ Փարիզում ՀՀ նորաբաց դեսպանատանը։ Լրատվամիջոցը նշում է, որ նա երկիրը ներկայացնում է շրջադարձային պահի, որը սահմանվում է խաղաղության միաժամանակյա ամրապնդմամբ և ռազմավարական վերադասավորմամբ։ Միրզոյանը պնդում է, որ «այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է», ներկայացնելով դա ոչ թե որպես խորհրդանշական հայտարարություն, այլ որպես ի հայտ եկող իրականություն, որն ավելի է ընդգծվում «այս խաղաղությունն ինստիտուցիոնալացնելու» մտադրությամբ։

Միրզոյանն այս զարգացումը դիտարկում է ավելի լայն պատմական տեղաշարժի շրջանակում։ «Տասնամյակներ շարունակ շրջափակման մեջ» լինելուց հետո Հայաստանն այժմ ձգտում է վերաիմաստավորել իր տարածաշրջանային դերը։

Կարևոր է, որ նա այս վերափոխումը վերաձևակերպում է համագործակցային, այլ ոչ թե մրցակցային եզրույթներով. «Խոսքը մրցակցության մասին չէ, այլ Հարավային Կովկասի ապաշրջափակման մասին է»։

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի ապագան կայանում է իր կապի մեջ, որոնք աջակցվում են «մեծածավալ ենթակառուցվածքների՝ երկաթուղիների, էլեկտրացանցերի, նավթի և գազի խողովակաշարերի» կառուցման հավակնոտ ծրագրերով, որոնք թույլ կտան երկրին դառնալ Եվրոպան և Ասիան կապող «Միջին միջանցքի ամենակարևոր օղակը»։

Սակայն այս լավատեսական տեսլականը մթագնում է հակամարտության երկարատև ժառանգությունը։ Մինչ «պատերազմի վերքերը դեռ թարմ են»՝ 2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դաժան ներխուժումից և բռնազավթումից հետո, Միրզոյանը շեշտում է ապագայի նկատմամբ նպատակասլաց ազգային շրջադարձի անհրաժեշտությունը։

«Հեշտ չէ մոռանալ, և անհրաժեշտություն չկա մոռանալու։ Մենք, իհարկե, կհիշենք։ Բայց մենք նաև պետք է վերլուծենք, որ մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նա մատնանշել է ի հայտ եկող հնարավորությունների լանդշաֆտը. «Հայաստանում կան այնքան շատ նոր հնարավորություններ, ենթակառուցվածքներ, արհեստական ​​բանականություն, տվյալների կենտրոններ, ժամանակակից դպրոցներ, կրթություն, համալսարաններ»։

Ներքին և աշխարհաքաղաքական ճակատում Միրզոյանը շեշտել է Հայաստանի զարգացման ուղղության ժողովրդավարական և հասարակական կողմերը։ Նրա պնդմամբ՝ Հայաստանի ժողովուրդն «ամուր աջակցում է խաղաղության օրակարգին» և «ունի եվրոպական ձգտումներ»՝ Եվրամիության հետ ավելի սերտ կապերը համարելով և՛ քաղաքական ուղղություն, և՛ հասարակական ընտրություն։

Հայաստանի տարածաշրջանային միջավայրն ուրվագծելիս նախարարը նկատելիորեն հավասարակշռված տոնով է հանդես եկել։ Ադրբեջանի հետ նոր հաստատված խաղաղության հետ մեկտեղ՝ նա ընդգծել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված «շատ արդյունավետ երկխոսությունը», Վրաստանի հետ կապերը նկարագրել «փայլուն» և «եղբայրական», իսկ Իրանի հետ հարաբերությունները բնութագրել որպես «շատ նորմալ հարևանական հարաբերություններ», միաժամանակ, մտահոգություն հայտնելով տարածաշրջանային շարունակական անկայունության վերաբերյալ։

Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի զգուշավոր է ներկայացրել. ընդունելով «Ռուսաստանի դերի վերաբերյալ հիասթափությունը», նա, այնուամենայնիվ, պնդել է, որ Հայաստանը, «անկասկած», չի ձգտում հակամարտության և մտադիր է պահպանել «նորմալ բարեկամական հարաբերությունները»։

Լրատվամիջոցը նշում է, որ Միրզոյանն իր վերլուծությունը հիմնում է ինքնիշխանության սկզբունքի վրա՝ պնդելով, որ «աշխարհում ոչ ոք իրավունք չունի միջամտելու» Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին, և որ «ժողովրդի ընտրությունը» պետք է հարգվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի