ԱՄՆ փոխդեսպանը AmCham-ի ժողովում կարևորել է հայ-ամերիկյան տնտեսական կապերի խորացումն ու ներդրումային աճը

Լուրեր

17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Էնդրյու Ջոնսոնը Ամերիկայի առևտրային պալատի տարեկան ժողովում ընդգծել է հայ-ամերիկյան ամուր գործընկերությունը և AmCham-ի դերակատարությունը բիզնես կապերի ու ներդրումային հնարավորությունների առաջմղման գործում։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին նկատելի աճ է գրանցվել թե՛ երկկողմ առևտրաշրջանառության, թե՛ ներդրումային հոսքերի ուղղությամբ։
«Փոխդեսպանի պաշտոնակատար Էնդրյու Ջոնսոնը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Ամերիկայի առևտրային պալատի (AmCham) տարեկան ժողովում՝ ընդգծելով հայ-ամերիկյան ամուր գործընկերությունը և AmCham-ի կարևոր դերակատարումը բիզնես կապերի ու ներդրման հնարավորությունների առաջ մղման հարցում։
Նա ընդգծեց օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված շրջադարձային համաձայնությունները և դրանք առաջ մղելու ԱՄՆ հանձնառությունը՝ ընդլայնելու տնտեսական կապերն ու աջակցելու Հայաստանի աճին որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն։
AmCham-ի առանցքային դերակատարումը հայաստանյան պաշտոնյաների, ԱՄՆ կառավարության ու մասնավոր ընկերությունների միջև կապերն ապահովելու առումով տալիս է իր արգասիքները, և դա է փաստում հայ-ամերիկյան առևտրաշրջանառության գրեթե կրկնակի աճը, որը 2020թ․ 96 միլիոն ԱՄՆ դոլարի համեմատ 2025թ․ կազմել է 198 միլիոն ԱՄՆ դոլար, ինչպես նաև երկկողմ ներդրումային հոսքերի աճը, որը 2026թ․ դրությամբ հասել է մինչև 1 միլիարդ ԱՄՆ դոլարի»,- ասված է հաղորդագրությունում։