Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ծովային շրջափակումը «դատապարտված է ձախողման»

Լուրեր

17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների վրա ծովային շրջափակումը կխորացնի խափանումները Պարսից ծոցում և չի հասնի իր նպատակներին, գրում է France 24-ը։

«Ծովային շրջափակում կամ սահմանափակումներ կիրառելու ցանկացած փորձ հակասում է միջազգային իրավունքին  և դատապարտված է ձախողման»,- հայտարարել է Փեզեշքիանը։

Նա հավելել է, որ նման միջոցառումները «ոչ միայն չեն ամրապնդի տարածաշրջանային անվտանգությունը, այլև իրականում լարվածության աղբյուր են և խաթարում են Պարսից ծոցում կայունությունը»։ Ըստ նրա՝ Պարսից ծոցը «միակողմանի արտաքին կամքի պարտադրման ասպարեզ չէ», և որ դրա անվտանգությունը «կարող է ապահովվել միայն ափամերձ պետությունների համագործակցության միջոցով»։

Փեզեշքիանը նեղուցը բնութագրել է որպես «իրանական ազգային ինքնության անբաժանելի մաս և Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության խորհրդանիշ»։ Նա հավելել է, որ ծովային սահմանափակումներին վերաբերող օրենսդրական ծրագիրը գտնվում է իր վերջնական փուլում՝ խորհրդարանի դատական ​​հանձնաժողովի կողմից վերանայումից հետո։

Ավելի վաղ իրանական պետական ​​Press TV-ին անանուն անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան ասել էր, որ Իրանի զինված ուժերը շուտով կարձագանքեն ԱՄՆ ռազմածովային շրջափակմանը՝ գործնական և «աննախադեպ գործողությամբ»։ Ըստ պաշտոնյայի՝ Իրանի մինչ օրս ցուցաբերած զսպվածությունը նպատակ ուներ «հնարավորություն տալ դիվանագիտությանը և թույլ տալ ԱՄՆ-ին իմանալ ու ընդունել Իրանի պայմանները՝ պատերազմը մշտապես դադարեցնելու համար»։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ 42 նավ հետ է դարձվել, 41 լցանավերում ներկայում 69 միլիոն բարել իրանական նավթ կա, որի արժեքը գնահատվում է 6 միլիարդ դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի