ԵՄ հանձնակատարներն Անկարայում կհանդիպեն Չավուշօղլուի հետ

Լուրեր

14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
Բոլորը

Նոյեմբերի 22-ին Անկարայում կհանդիպեն Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներն և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այդ նպատակով Թուրքիա կմեկնեն ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը. փոխանցում է ermenihaber.-ը:

Անկարայի հանդիպման օրակարգում կլինեն Սիրիայում տիրող դրությունը, Իրանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները, ահաբեկչության դեմ պայքարը, ներգաղթյալների հիմնախնդիրը, ԵՄ–Թուրքիա հարաբերությունները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելիք առաջնային թեմաներից կլինեն նաև  Թուրքիայում վերջին շրջանում հաճախադեպ դարձած մտավորականների և հասարակական գործիչների ձերբակալման, կալանավորման դեպքերը:

Նոյեմբերի 14-ին Թուրքիայի մասին իր հերթական զեկույցի նախնական տարբերակը Եվրախորհրդարանում ներկայացրած ԵՄ զեկուցող Քեթի Փերին կոչ էր արել պաշտոնապես առկախել ԵՄ-Թուրքիա բանակցությունները, քանի որ Թուրքիան չի համապատասխանում  «Կոպենհագենյան չափանիշներին»։

Սակայն, ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Եվրախորհրդարանի թուրքական ֆորումի գլխավոր քարտուղար Լաուրա Բաթալլա Ադամը, այդ զեկույցը ԵՄ-ի համար պարտադիր ուժ չունի, բայց այդ՝ Եվրոպական խորհուրդն ու Եվրոպական հանձնաժողովը այս հարցում համակարծիք են Եվրախորհրդարանի հետ։

Ըստ Ադամի՝ բանակցությունների սառեցումը լուծում չի կարող լինել, անհրաժեշտ է Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վրա ազդող խնդիրների կարգավորման ճանապարհը գտնել։ Այդ տեսակետից, ըստ նրա, առաջիկայում Անկարայում կայանալիք հանդիպումը առաձնահատուկ կարևորություն ունի։