Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը

Լուրեր

24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
Բոլորը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցը տևել է մեկուկես ժամ, դրա մասին առաջինը հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է Current time-ը։

ԱՄՆ նախագահը հաստատել է, որ հեռախոսով խոսել է Պուտինի հետ և զրույցն անվանել «շատ լավ»։ Թրամփի խոսքով՝ քննարկվել են Ուկրաինայի և Իրանի հարցերը։ Նա հայտարարել է, որ Պուտինին առաջարկել է «փոքրիկ հրադադար» Ուկրաինայում և հույս հայտնել, որ ՌԴ նախագահը կհամաձայնվի։

Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանի նախագահն առաջարկել է հրադադար հայտարարել Ուկրաինայի հետ պատերազմում Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ (նշվում է մայիսի 9-ին Ռուսաստանում և մայիսի 8-ին Ուկրաինայում ու եվրոպական երկրների մեծ մասում), և Թրամփը կողմ է եղել դրան։ Հրադադարի տևողությունը չի նշվել, և հայտնի չէ՝ արդյո՞ք նման առաջարկ արվել է Ուկրաինային։

Ուշակովի խոսքով՝ ԱՄՆ նախագահը Պուտինին ասել է, որ «Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործարքն արդեն մոտ է»։ Պուտինը, իր հերթին, ասել է, որ Մոսկվայի նպատակները կիրականացվեն ցանկացած դեպքում, ինչպես նաև կարծիք հայտնել, որ «ռուսական զորքերը նախաձեռնությունը պահպանում են և հետ են մղում թշնամու դիրքերը»։

Մինչ այդ, ըստ հրապարակման, Պուտինի նպատակներն Ուկրաինայում անորոշ են մնում արդեն հինգ տարի. վերջին ամիսներին ռուսական զորքերի առաջխաղացումը ռազմաճակատում զգալիորեն դանդաղել է, և Ուկրաինան սկսել է ավելի հաճախ հարվածներ հասցնել ռուսական թիկունքին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի հայտարարել էր, որ Ուկրաինան գտնվում է իր լավագույն դիրքում վերջին ինը-տասը ամիսների ընթացքում։

Ուշակովի պնդմամբ՝ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդները «համաձայնել են, որ հենց Ուկրաինան ձգձգում է հակամարտությունը»։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ կարծում է, թե Պուտինը վաղուց պատրաստ է եղել «գործարքի», սակայն «որոշակի մարդիկ խանգարում են նրան այն կնքել»։ Նա նաև ասել է, որ չգիտի, թե որ հակամարտությունն է  շուտ ավարտվելու՝ Ուկրաինայո՞ւմ, թե Իրանո՞ւմ, բայց ենթադրություն հայտնել, որ դա կարող է լինել Ուկրաինան։

ՌԴ նախագահի օգնականը նաև ասել է, որ Պուտինը դատապարտել է Թրամփի դեմ վերջերս կատարված մահափորձը։

Անցյալ տարի պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը հայտարարում է Ուկրաինայում պատերազմի արագ դադարեցման անհրաժեշտության մասին: Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա խոստացել էր այն ավարտել մեկ օրում: Միացյալ Նահանգները միջնորդել է մի շարք բանակցություններ, որոնք մինչ օրս նույնիսկ չեն հանգեցրել հրադադարի: Պնդվում է, որ հիմնական հարցը մնում է տարածքային խնդիրը. Ռուսաստանը պնդում է Դոնեցկի ամբողջ շրջանի նկատմամբ վերահսկողության հարցում, ինչն անընդունելի է Ուկրաինայի համար: Վերջին ուղիղ եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել փետրվարին՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողություններից առաջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի