Իրավասություն չունեմ գնահատական տալու․ Վարդապետյանը` Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ ծրագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Դատախազությունը քրեական վարույթից դուրս գնահատականներ չի տալիս։ Այսպես արձագանքեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Գարեգին Բ կարթողիկոսին հեռացնելու վերաբերյալ դրույթին։ ԱԺ-ում պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ նրան հարց ուղղվեց նաև հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթների վերաբերյալ։

«Մենք բազմաթիվ հարցումներ ենք ստանում, այդ թվում՝ կուսակցական պատկանելություն ունեցող անձանցից, որոնք Դատախազությունից ուզում են գնահատականներ կոնկրետ երևույթների նկատմամբ։ Դատախազությունը գնահատական տալիս է մի փաստաթղթի մեջ, որը կոչվում է քրեական հետապնդման հարուցում, և դրանից հետո տալիս է հաստատված մեղադրական եզրակացությամբ։ Դրանից հետո գործը գնում է հրապարակային դատաքննության, և մեր բոլոր փաստարկները հրապարակային դատաքննության ներքո ներկայացվում են, քննարկվում են, դատարանի կողմից որոշումներ են կայացվում։ Այնպես որ ձեր առաջին հարցին չեմ կարող պատասխանել, դրա իրավասությունը ու լիազորությունը չունեմ Սահմանադրությամբ՝ վարույթից դուրս գնահատական տալու որևէ կուսակցության, այդ թվում, օրինակ, ձեր կուսակցության որևէ ծրագրի, որևէ կետին։ Դրանք քաղաքական հայտարարություններ են, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»,- ասաց նա։

Վարդապետյանն ընդգծեց՝ նպատակադրված են հոգևորականներին վերաբերող վարույթներն ավարտել հնարավոր սեղմ ժամկետներում՝ նմանատիպ մեկնաբանություններից խուսափելու համար։

«Ամեն ինչ արվում է, որպեսզի վայրկյան առաջ ձեռք բերվեն այն անհրաժեշտ ապացույցները և որոշում կայացվի՝ արդյոք գործը ենթակա՞ է դատարան ուղարկվելու, թե՝ ոչ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։