Բաքվում Նիդերլանդների դեսպանը մեկնաբանել է երկրի խորհրդարանի կողմից Արցախի մասով ընդունված բանաձևը

Լուրեր

02.07.2026 | 17:43
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 17:15
Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից
02.07.2026 | 17:07
Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցերը
02.07.2026 | 16:56
Ինչ-որ մի տեղում բեռնատարները կանգնել են նաև լեզվական խնդիրների պատճառով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:44
Զրկված վարորդները հուլիսի 6-ից կարող են դիմել նոր վկայականները վերցնելու համար. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
Բոլորը

«Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված փաստաթուղթը չի ազդում մեր հարաբերությունների վրա»․ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Նիդերլանդների դեսպան Մարիան դե Յոնգը։

Դեսպանը մեկնաբանել է  Նիդերլանդների խորհրդարանում Արցախի մասով ընդունված բանաձևի պատճառով Ադրբեջանում առաջացած դժգոհությունը։

«Ես դա հասկանում եմ։ Ես կցանկանայի մի փոքր ավելի մանրամասն բացատրել մեր երկրում իշխանությունների տարանջատման համակարգը։ Մեր խորհրդարանը գործում է Կառավարությունից անկախ։ Մենք որևէ ազդեցություն չունենք դրա վրա։ Մենք կարող ենք միայն տեղեկատվություն տրամադրել, բայց նրանք որոշումներ են կայացնում անկախ։ Խորհրդարանը բաղկացած է 150 անդամից և արտացոլում է հասարակության բազմազան կարծիքները», – նշել է  դեսպանը։

Դիվանագետն ասել է, թե, իբրև, հայամետ ուժերը Նիդերլանդների խորհրդարանում ավելի բարձրաձայն լինելու միտում ունեն. «Այնուամենայնիվ, ես գիտեմ, որ Նիդերլանդներում կա բավականին մեծ ադրբեջանական համայնք: Հնարավոր է՝ ապագայում այն ​​նաև ներկայացվածություն ունենա Նիդերլանդների խորհրդարանում: Մեզ համար խորհրդարանը քննարկման հարթակ է: Նրանք որոշումներ են կայացնում ինքնուրույն: Իրականում սա կրկնվող որոշում էր, որը մոտ ութ կամ ինը անգամ առաջ է քաշվել: Հետևաբար, սպասվում էր, որ այն կրկին կընդունվի: Սակայն անհնար էր վստահորեն ասել, քանի որ քաղաքական դաշտը որոշ չափով փոխվել էր: Ի վերջո, խորհրդարանն ընդունեց այս որոշումը: Բայց ինձ համար ամենակարևորն այն է, որ սա ոչ մի կերպ չի փոխել Կառավարության դիրքորոշումը: Իմ առջև դրված  խնդիրները չեն փոխվել: Մենք վերանայել ենք  սա և ասել. «Շնորհակալություն ձեր կարծիքի համար»: Բայց մենք շարունակում ենք մեր աշխատանքը, քանի որ կառավարությունն այս հարցում շատ հավասարակշռված դիրքորոշում ունի»:

Մարիան դե Յոնգը նշել է, որ Նիդերլանդները հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ. «Մենք երկխոսություն ենք վարում երկու երկրների հետ։ Մենք աջակցում ենք տարածաշրջանում խաղաղության հասնելու գործընթացին։ Սա շատ կարևոր է»։

Նա հույս  է հայտնել, որ խորհրդարանում ընդունված փաստաթղթերը չեն ազդի միջկառավարական հարաբերությունների վրա։

«Ինչպես ես տեսել եմ, Եվրամիությունը նույնպես հավասարակշռված մոտեցում է ցուցաբերել վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Հանձնակատար Կոսի, հատուկ ներկայացուցիչ Գրոնոյի, Կոստայի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների բոլոր այցելությունների ժամանակ կրկնվել է նույն ուղերձը. մենք այստեղ ենք՝ խաղաղության գործընթացին աջակցելու համար։ Մենք այստեղ ենք՝ օգնելու համար, և մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել ցանկացած ձևաչափով, որը դուք կհամարեք նպատակահարմար։ Հետևաբար, ես կասեի, որ այս հարցը չի ազդում այս ասպեկտի վրա», – հավելել է դեսպանը։

Նա նշել է, որ Նիդերլանդները աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Ըստ նրա՝ խաղաղության գործընթացը կհարթի ճանապարհ առևտրի աճի, ավելի մեծ կապակցվածության և ընդհանուր առաջընթացի համար։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարաններն Արցախի մասին բանաձևեր են ընդունել, որի կապակցությամբ Բաքվում Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններն առանձին-առանձին կանչվել էին Ադրբեջանի ԱԳՆ։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի