Բելառուսն ու Լեհաստանը 5-ը 5-ի դիմաց ձերբակալվածների փոխանակում են իրականացրել

Լուրեր

17.08.2026 | 13:59
ԿԲ-ն զգուշացնում է «դրածո միջնորդների» սխեմաների մասին․ մի՛ տրամադրեք ձեր հաշիվները կամ քարտերը ուրիշներին
17.08.2026 | 13:51
Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից
17.08.2026 | 13:42
Քարի լճի տարածքում աղբի կուտակումների դեպքով վարչական վարույթ է հարուցվել
17.08.2026 | 13:34
ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարել. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 13:26
Արտահանողները նավթի գաղտնի փոխադրումներ են իրականացնում Հորմուզի նեղուցով. Bloomberg
17.08.2026 | 13:20
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
17.08.2026 | 13:16
Ջամալ Մուսիալան ուշագնաց է եղել «Բավարիայի» խաղի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 13:09
Սուրեն Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
17.08.2026 | 13:00
36 տարեկանում մահացել է դերասանուհի Հեյդեն Պանետիերը
17.08.2026 | 12:55
«Բոքսի գնացողներ էլ կան, շատ ինքնավստահ տանձիկ ունեցողներ էլ կան մեր մոտ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:52
Եվս 3 հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԵԱ-ի 1/4 եզրափակիչում են
17.08.2026 | 12:42
Իրանի իշխանությունները գաղտնի ծրագիր են մշակել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմն ընդլայնելու համար. WSJ
17.08.2026 | 12:34
Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
17.08.2026 | 12:26
Բրյուսովի համալսարանին հանձնված գույքի ապօրինի օտարման գործով 3 անձի վարույթն ուղարկվել է դատախազին
17.08.2026 | 12:21
ՔՊ-ում բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսն ու Լեհաստանը ձերբակալվածների են փոխանակել՝ 5-ը 5-ի դիմաց սկզբունքով։ Մինսկի կողմից ազատ արձակվածների թվում է լրագրող Անջեյ Պոչոբուտը, հաղորդում է բելառուսական պետական BelTA-ն, գրում է Current time-ը։

«Գործողության արդյունքում տարբեր երկրների տասը քաղաքացիներ ազատ են արձակվել, նրանց հնարավորություն է տրվել վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։ Ազատ արձակվածների թվում են Բելառուսի քաղաքացիներ, որոնք կատարել են հատկապես կարևոր առաքելություններ մեր երկրի ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման շահերից ելնելով»,- ասվում է բելառուսական կողմի հայտարարության մեջ։

Պոչոբուտը ներառվել է փոխանակման ցուցակում, ենթադրաբար, Պոչոբուտի մոր և Անժելիկա Բորիսի անձնական խնդրանքով։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը լրագրողի հետ լուսանկար է հրապարակել X-ում։

Наша Нiва-ն հաղորդում է, որ Լեհաստանն ազատ է արձակել ռուս հնագետ Ալեքսանդր Բուտյագինին, որը Կիևի պահանջով ձերբակալվել էր Վարշավայում 2025 թվականի դեկտեմբերին: Լեհաստանի դատախազության տվյալներով՝ Ուկրաինայում նա կասկածվում է մշակութային ժառանգության օբյեկտի մասնակի ոչնչացման և 201,6 միլիոն գրիվնան (4,8 միլիոն դոլար) գերազանցող վնասի պատճառման մեջ:

Փոխանակումը տեղի է ունեցել ապրիլի 28-ին բելառուսա-լեհական սահմանի Պերերով-Բելովեժա անցակետում: Հաղորդվել է, որ Բելառուսում և Ռուսաստանում լրտեսության համար դատապարտված անձինք տեղափոխվել են Վարշավա, իսկ ԵՄ և այլ երկրներում կալանավորվածները՝ Մինսկ: Բելառուս վերադարձվածների թվում կան Բելառուսի, Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների քաղաքացիներ:

ԱՄՆ նախագահի Բելառուսի հարցերով հատուկ դեսպան Ջոն Քոուլը հայտարարել է, որ ինքն ու իր թիմը նպաստել են Լեհաստանի երեք և Մոլդովայի երկու քաղաքացիների ազատ արձակմանը։

Լրագրող, ակտիվիստ Անջեյ Պոչոբուտը ձերբակալվել էր Գրոդնոյում 2021 թվականի մարտին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ատելություն հրահրելու և ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված գործողությունների կոչ անելու համար։ Ակտիվիստի դեմ առաջադրված մեղադրանքների թվում են «Լեհաստանի դեմ խորհրդային ագրեսիայի մասին խոսակցությունները», «Gazeta Wyborcza»-ում 2020 թվականին բողոքի ցույցերը ցրելու մասին հոդվածը և 2006 թվականին Գրոդնոյի շրջանում լեհական հակակոմունիստական ​​​​խմբավորման հրամանատարի մասին 2006 թվականի հոդվածը։ 2023 թվականի փետրվարին նա դատապարտվել էր ութ տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի բանտում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի