Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 3 մարդ է զոհվել

Լուրեր

24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով զոհվել է 3 քաղաքացիական անձ։ Եվս 3-ը, այդ թվում՝ 16-ամյա տղա, տարբեր վնասվածքներ են ստացել։ Այս մասին տելեգրամում հայտարարել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սահմանային Շեբեկինսկի շրջանի Վոզնեսենովկա գյուղում անօդաչու թռչող սարքի հարվածից անմիջապես հետո մեկ տղամարդ մահացել է։

Ռակիտյանսկի շրջանի Բոբրավա գյուղում մեկ այլ անօդաչու թռչող սարք հարվածել է ընտանիքին տեղափոխող մեքենային։

«Տղամարդը և կինը մահացել են շտապօգնության մեքենայի ժամանումից առաջ»,- հայտնել է նահանգապետը։

Նշվում է, որ նրանց 16-ամյա որդուն շտապօգնության անձնակազմը տեղափոխում է տարածաշրջանային մանկական կլինիկական հիվանդանոց։ Նահանգապետի խոսքով՝ Բորիսովսկի շրջանի Կրասիվո գյուղում անօդաչուն հարձակվել է մեկ այլ մեքենայի վրա, որի հետևանքով վիրավորվել են ամուսիններ։

Նախօրեին Գլադկովը հայտնել էր Շեբեկինսկի շրջանի սահմանամերձ Նովայա Տավոլժանկա գյուղում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով տղամարդու մահվան մասին։

Ուկրաինական կողմը չի մեկնաբանել Բելգորոդի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի կանոնավոր հարձակումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի