ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

17.08.2026 | 11:31
ՊԵԿ-ը բացահայտել է 3.4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության սխեմա
17.08.2026 | 11:22
«102-րդ բազայի վրա ավել փող եք գրել, հետո ասում եք՝ խի ա ՌԴ-ի հետ հարաբերությունները վատ»․ Ալեքսանյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:13
ԵՄ-ն նախատեսում է ՌԴ-ի դեմ ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը մշակել․ Կալլաս
17.08.2026 | 11:05
Բանավոր հրահանգ էիք տվել, որ 56 հազար բնակչություն ունեցող համայնքը հոսանքազրկեն․ Գարիկ Սարգսյանը՝ Դավիթ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 10:54
Թրամփի բանագնացը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ
17.08.2026 | 10:46
Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն
17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
Բոլորը

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի և մյուս քննիչների վերաբերյալ ֆեյսբուքյան գրառմամբ ենթադրյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու հոդվածով մեղադրյալի աթոռին է հայտնվել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանը։ Այս մասին FactorTV-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Մասնավորապես, ըստ նախաքննական մարմնի, Մհեր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 00:18-ին, Facebook սոցիալական հարթակի այլ օգտատերերին հասանելի հրապարակային եղանակով, քննչական մարմնի ղեկավարի և քննիչների օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ հրապարակել է նրանց մասին արատավորող տեղեկություններ:

Ըստ ամենայնի, վարույթ նախաձեռնելու համար հիմք է հանդիսացել ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի լուսանկարին կից կատարված այս գրառումը, որը հրապարակում ենք առանց խմբագրման.

«Այս անսկզբունք ծաղրածուն դեռ 2025 թվականի հունիսի 30-ին հրապարակայնորեն ապացուցեց, որ ծառայում է ոչ թե օրենքին ու ժողովրդին, այլ մոլագար նեռի քմահաճույքներին։ Նրա գլխավորած կառույցն այժմ գործի է անցել և, ստացված հրահանգով, ամեն գնով փորձում է խոչընդոտել առաջիկա եպիսկոպոսաց ժողովը, մինչդեռ քննչականի տղերքը զբաղված են տուն պահելով ու խուսափում են լուրջ քայլերից, որպեսզի կարիերան վտանգի տակ չդնեն՝ առաջնորդվելով «մենք ո՞վ ենք, որ ինչ-որ բան փոխենք» մտածելակերպով։ Կարևորը բարձր գոռացեք, որ պետություն ունենք»։

Հիմնադրամի նախկին տնօրենը նաև ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր է, խիստ քննադատական գրառումներ է կատարում իշխանության հասցեին և հատկապես աջակցություն հայտնում Հայ Առաքելական Եկեղեցուն և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այս գրառման մեջ հիշատակվող ամսաթվին նախորդել էր հոգևորականի կալանավորումը։

Մհեր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասի (քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը, նրանց մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նշված անձանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ) հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։

Այս արարքը նախատեսում է պատիժ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Քրեական գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել ապրիլի 9-ին և մակագրվել դատավոր Արփինե Շտոյանին։ Առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 30-ին։

Ռոզա Վարդանյան