Ռուս զինվորականները խոստովանել են, որ լքել են Մալիի Կիդալ քաղաքը

Լուրեր

27.04.2026 | 20:50
Սյունիքի մարզում վթարյին ջրանջատում կլինի
27.04.2026 | 20:39
Սամվել Կարապետյանը պատասխանել է թիմակցի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:27
ՀՔԱՎ-ը ահազանգում է ընտրովի արդարադատության մասին․ քրեական վարույթ է նախաձեռնվել միայն Ուրիխանյանի հրապարակումների հիմքով
27.04.2026 | 20:12
TRIPP-ը նախագիծ է, որի լիակատար սեփականատերը Հայաստանն է. ՀՀ ԱԳ փոխնախարար
27.04.2026 | 20:00
ՔՊ-ում ավելի շատ գործիչներ կան, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի անդամ են եղել, քան՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեջ․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 19:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրենը ժամանել է Երևան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.04.2026 | 19:33
Ժողովրդի դատարան․ ՀՀ-ում ներդրվելու է երդվյալ ատենակալների ինստիտուտը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 19:29
ՀՀ նախագահը դատավոր է նշանակել
27.04.2026 | 19:15
«Կրասնոդարի» մարզիչը բացատրել է՝ ինչու է երկրորդ խաղում անընդմեջ փոխարինել Էդուարդ Սպերցյանին
27.04.2026 | 19:00
Պուտինը կուզենա՝ ամենառուսամետ գործիչն ընտրվի ՀՀ վարչապետ, բայց չի նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի հետ չի աշխատի․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:48
Տիկին Հակոբյանը ծանր է տանում դատական հայցի ներկայացումն իր դեմ. հետ չենք վերցնելու. Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:42
Մոսկվայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
27.04.2026 | 18:34
Պաշտոնյայի կին լինելուց առաջ ես ՀՀ քաղաքացի եմ, և դուք խախտում եք իմ իրավունքը. Հակոբյանը` լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:25
Պուտինն Արաղչիի հետ հանդիպմանը հայտնել է, որ անցյալ շաբաթ ուղերձ է ստացել Իրանի գերագույն առաջնորդից
27.04.2026 | 18:19
«Ֆոքսիսը»՝ բասկետբոլի կանանց Հայաստանի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Աֆրիկյան կորպուսը պաշտոնապես հաստատել է, որ իր մարտիկները և Մալիի կառավարական ուժերը լքել են երկրի հյուսիս-արևելքում գտնվող Կիդալ քաղաքը՝ զինված հակակառավարական խմբավորումների հարձակումից հետո, գրում է Current time-ը։

«Մալիի ղեկավարության համատեղ որոշման համաձայն՝ Կիդալ քաղաքում տեղակայված Աֆրիկյան կորպուսի ստորաբաժանումները դուրս են բերվել այդ տարածքից։ Անձնակազմը շարունակում է կատարել իրենց հանձնարարված մարտական ​​առաքելությունը։ Մալիի Հանրապետությունում իրավիճակը շարունակում է լարված մնալ»,- ասվում է Աֆրիկյան կորպուսի հայտարարության մեջ։

Մի քանի աղբյուրներ նախկինում հայտնել էին, որ Աֆրիկյան կորպուսի ուժերը դուրս են բերվել Կիդալից՝ առաջխաղացող հակակառավարական ուժերի հետ բանակցություններից հետո։ Կիդալը կարևոր տարածաշրջանային կենտրոն է։

Շաբաթ զինված հակակառավարական աշխարհազորայինները մի շարք համակարգված հարձակումներ են իրականացրել մայրաքաղաք Բամակոյի ու երկրի հյուսիսում գտնվող մի քանի քաղաքների վրա: Ապրիլի 26-ին «Աֆրիկյան կորպուսի» Telegram ալիքը հայտարարություն էր հրապարակել, որում պնդում էր, որ Մալիում «արևմտյան հատուկ ծառայությունների  կողմից կազմակերպված պետական ​​հեղաշրջման փորձ» է տեղի ունեցել։ Հայտարարության մեջ պնդվում էր, որ ռուսական զորքերը «պահում են բոլոր կարևոր դիրքերը»։ Հաղորդվել էր, որ մարտերի ընթացքում խոցվել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Աֆրիկյան կորպուսին պատկանող ուղղաթիռ։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերին կից Fighterbomber տելեգրամյան ալիքի համաձայն՝ անձնակազմը և շարժական կրակային խումբը զոհվել են։

«Նախնական պատճառը արտաքին կրակի ներգործությունն է»,- նշվում է հայտարարության մեջ։

Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։

Կիրակի երեկոյան Մալիի իշխանությունները պաշտոնապես հաստատել էին նաև երկրի պաշտպանության նախարար Սադիո Կամարայի մահը։

Ավելի վաղ Jeune Afrique-ը և Le Figaro-ն, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էին, որ նախարարը սպանվել է ապրիլի 25-ին Կատիի բանակային բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Նշվում էր, որ պայթուցիկներով լի բեռնատար է պայթել նրա տան մոտ: Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի (FRS) գիտաշխատող Ջենաբու Սիսեն մահացածին անվանել է «Մալիի և Ռուսաստանի միջև մերձեցման գլխավոր ճարտարապետ»:

Վերջին հարձակումների համար պաշտոնապես ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել: Ուժային կառույցներում Reuters-ի աղբյուրները հարձակումները կապում են «Ջամաաթ Նուսրաթ ալ-Իսլամ վալ-Մուսլիմին» (JNIM) ջիհադիստական ​​խմբավորման հետ, որը մոտ է «Ալ-Քաիդա»-ին, և «Ազավադի ազատագրման ճակատի» հետ, որոնք գործում են միմյանց հետ մարտավարական դաշինքով։

Մեկ տասնամյակից ավելի է՝ Մալին բախվում է «Ալ-Քաիդա»-ի և «Իսլամական պետության» հետ կապված զինված խմբավորումների, ինչպես նաև տուարեգ անջատողականների հետ։

Ասիմի Գոյտայի գլխավորած զինվորականները Մալիում իշխանության են եկել 2020 և 2021 թվականների հեղաշրջումներից հետո՝ խոստանալով կայունացնել իրավիճակը, սակայն երկիրը մնում է անկայուն։ Նրանք հույսը դրել էին ռուս վարձկանների աջակցության վրա։ Երկրում գործել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ջոկատները։

Reuters-ի տվյալներով՝ Մալիի իշխանությունները սկսել են մերձեցում փնտրել Միացյալ Նահանգների հետ: Երկու կողմերն էլ քննարկում են համաձայնագիր, որը թույլ կտա Վաշինգտոնին վերսկսել հետախուզական թռիչքները երկրի վրայով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի