Դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր տեղում մեկ թեկնածու է առաջադրվել

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Դատավորների էթիկայի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ ընտրվելու համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ Մարգարիտա Ամյանը։ Նրան առաջադրել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական իշխանության պաշտոնական կայքից։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամ, փաստաբան Հարություն Հարությունանը, որն ամիսներ առաջ էր ընտրվել, հրաժարականի դիմում է ներկայացրել։ Որպես հրաժարականի պատճառ Հարությունյանը նշել է Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունները, համաձայն որոնց՝ փաստաբանները, որոնք կընտրվեն հանձնաժողովի անդամ, այլևս իրավունք չեն ունենա հանձնաժողովում պաշտոնավարման ընթացքում փաստաբանական գործունեությամբ զբաղվել։ Հարությունյանը հրաժարականից օրեր անց հայտարարել է նաև կուսակցություն ստեղծելու մասին և այժմ  «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ դաշինքով մասնակցում է ԱԺ ընտրություններին։

Նշենք, որ Դատական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն՝ էթիկայի հանձնաժողովի ոչ դատավոր անդամները նաև պետք է բարեվարքության ստուգում անցնեն, սակայն առաջադրված թեկնածուն՝ Մարգարիտա Ամյանը, ստուգում չի անցել․ այն ժամանակ, երբ մրցույթը հայտարարվել է, օրենքի փոփոխությունները դեռևս ուժի մեջ մտած չեն եղել, և նա առաջադրվել է՝ առանց բարեվարքության ստուգման։

Մարգարիտա Ամյանը Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորն է, նախկինում աշխատել է Դատական դեպարտամենտում, Վճռաբեկ դատարանում։

 

Արաքս Մամուլյան