Սոնա Մնացականյանի մահից 4 տարի անց որևէ մեկը չի պատժվել. մյուս տարի վաղեմության ժամկետը կլրանա

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լուսանկարը՝ «Հետք»-ի

29-ամյա Սոնա Մնացականյանի և նրա չծնված փոքրիկի մահից 4 տարի անց որևէ մեկն այդպես էլ չի պատժվել ողբերգական պատահարի համար։ Ավելին, վտանգ կա, որ վաղեմության ժամկետը կանցնի. քրեական վարույթ նախաձեռնվել է նախկին Քրեական օրենսգրքով, ինչը ենթադրում է, որ գործով վաղեմության ժամկետը 5 տարի է. 2027 թվականի ապրիլի 26-ին կլրանա գործով 5 տարին, ինչը կենթադրի քրեական հետապնդման դադարեցման, քրեական պատասխանատվությունից ազատման և գործի կարճման։

Հիշեցնենք՝ 2022 թվականի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անցնելու համար հերթական անգամ փակվել էր Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկը։ 31 շաբաթական հղի Սոնա  Մնացականյանը հետիոտնային անցումը փորձել էր հատել հենց այն պահին, երբ արագությունը գերազանցելով՝ սլանում էր Փաշինյանին ուղեկցող շարասյան մեքենաներից մեկը։ Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի վարած մեքենան մահացու վրաերթի էր ենթարկել Մնացականյանին։ Պատահարից հետո ո՛չ նա, ո՛չ ուղեկցող մյուս մեքենաների, ո՛չ էլ Փաշինյանի մեքենայի վարորդը չէին դադարեցրել ընթացքը։ Նավասարդյանն ավելի ուշ վերադարձել ու մասնակցել էր քննչական գործողություններին։ Գործով միակ մեղադրյալը նա է, սկզբում ձերբակալվել էր, հետո նրա նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։ Պաշտպանական կողմը մինչ օրս չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

«Ուղեկցող մեքենան չէր կարող նման արագությամբ ձախ շրջադարձ կատարել։ Խաչմերուկում եղել է երթևեկությունը կարգավորող, ուստի՝ տվյալ դեպքում Սոնա Մնացականյանը խաչմերուկը պիտի հատեր ոչ թե նայելով լուսացույցին, այլ ենթարկվեր երթևեկությունը կարգավորողի հրահանգներին, ուստի՝ Մնացականյանը տեսել ու չի ենթարկվել ոստիկանի հրահանգին։ Սա անզգույշ պատահար է եղել»,- դատարանում նշել էր Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը։

Շուրջ 3 տարի տևած դատաքննությունից հետո անցած տարվա օգոստոսին դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, վճռել էր Արամ Նավասարդյանին 1,5 տարվա ազատազրկման դատապարտել և նույնչափ էլ մեքենա վարելու իրավունքից զրկել։ Դատավարական երկու կողմն էլ դատավճիռը բողոքարկեց. մայիսի 18-ին հայտնի կդառնա՝ Վերաքննիչ քրեական դատարանը կամ Ֆարխոյանի դատավճիռը կթողնի նույնը, կամ կբեկանի, կամ նոր քննության կուղարկի։

Ինչպես անցած 4 տարիներին, այնպես էլ երեկ ի հիշատակ Մնացականյանի և նրա չծնված փոքրիկի, Պարոնյան-Լեո հատվածում անցորդները մոմավառություն են իրականացրել, ծաղիկներ և խաղալիքներ դրել պատահարի վայրում։

 

Ռոզա Վարդանյան