Արարատ Միրզոյանը կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարին
Քաղաքականություն
26.04.2026 | 19:53
Ապրիլի 27-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Ֆրանսիայում։
Ծրագրված է հանդիպում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
Փարիզում տեղի կունենա ՀՀ դեսպանության նոր շենքի պաշտոնական բացումը։
Նախատեսված է նաև եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։