Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արսեն Հարությունյանը (61 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը մրցեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Զաուր Ուգուևի հետ ու պարտվեց տուշեով։ Առաջին մրցափուլում 26-ամյա Հարությունյանն ավելի ակտիվ էր ու հաղթեց 3։0 հաշվով։ Երկրորդ մրցափուլում ռուսաստանցի ըմբիշը կատարեց 4 միավորանոց հնարք ու հաղթեց տուշեով։

Ապրիլի 26-ին Հայաստանի ներկայացուցիչը բրոնզե մեդալը կվիճարկի Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Շամելայի հետ։

Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 11։0 հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին, իսկ քառորդ եզրափակիչում 11։1 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Կամիլ Կերիմովին։

ԵԱ-ի երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչներ Նարեկ Հարությունյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ) պարտություն են կրել։

Ապրիլի 25-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտելու են Մանվել Խնձրցյանը (57 կգ), 2023թ․ Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ)։ Խնձրցյանի մրցակիցը կլինի Սերբիան ներկայացնող Ազամատ Տուսկաևը, Թևանյանն ուժերը կչափի ադրբեջանցի Ռաշիդ Բաբազադեի հետ, իսկ Ալիխանյանը կմրցի Ֆրանսիայի ներկայացուցիչ Զելիմխան Խաջիևի հետ։