Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ

Լուրեր

27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի ևս 4 ներկայացուցիչներ՝ Արսեն Հարությունյանը (61 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ)։

Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը երկու վստահ հաղթանակ տարավ ժամանակից շուտ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Որակավորման փուլում հայ ըմբիշը 11։0 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին, իսկ քառորդ եզրափակիչում 11։1 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Կամիլ Կերիմովին։

Երեկայան մրցահերթում 26-ամյա Հարությունյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Զաուր Ուգուևի հետ, որին անցյալ տարի պարտվել է ԵԱ-ի եզրափակիչում։

Նարեկ Հարությունյանը որակավորման փուլում 5։5 հաշվով հաղթեց ռումինացի Իոն Մարկուին, իսկ քառորդ եզրափակիչում 0։8 հաշվով պարտվեց Հունգարիան ներկայացնող Մուրադ Կուրամագոմեդովին։

Մուշեղ Մկրտչյանը մեկնարկային գոտեմարտում 1։6 հաշվով պարտություն կրեց Բուլղարիայի ներկայացուցիչ Ահմեդ Բատաևից:

Խաչատուր Խաչատրյանը մեկնարկեց լեհ Կամիլ Կոսցյուլեկիի դեմ գոտեմարտով ու հաղթեց տուշեով, իսկ քառորդ եզրափակիչում ցավալի պարտություն կրեց Ադրբեջանի ներկայացուցիչ Գիորգի Մեշվիլդիշվիլիից։ Եվրոպայի գործող չեմպիոնը հաղթանակ կորզեց վերջին վայրկայններին՝ 5։5։

Հրայր Ալիխանյանը (79 կգ) սփոփիչ գոտեմարտում 10։0 հաշվով հաղթել է ուկրաինացի Վիտալի Մալենկովին և բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Ֆրանսիայի ներկայացուցիչ Զելիմխան Խաջիևի հետ։ Ապրիլի 25-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտելու են նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ) և 2023թ․ Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ)։ Խնձրցյանի մրցակիցը կլինի Սերբիան ներկայացնող Ազամատ Տուսկաևը, իսկ Թևանյանն ուժերը կչափի ադրբեջանցի Ռաշիդ Բաբազադեի հետ։