ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ

Լուրեր

27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
Բոլորը

Արդեն 111 տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը հիշատակում և ոգեկոչում է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը։ Նախօրեին տեղի ունեցավ ավանդական ջահերով երթը։ Այս տարի Երևանում Թուրքիայի դրոշի հետ միասին ՀՅԴ-ական երիտասարդները չայրեցին Ադրբեջանի դրոշը, միայն Թուրքիայինը․ և սա՝ 2021 թվականից հետո առաջին անգամ։ Իշխան Սաղաթելյանն ասում է՝ մի տարի կայրեն, մի տարի՝ ոչ, պետք չէ դիրքորոշման փոփոխություն փնտրել։ 

Պայմանավորված հունիսի 7-ի քարոզարշավով՝ իշխանական և ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերը խոստանում են իրական, ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ խաղաղություն բերել Ադրբեջանի հետ։ Կառավարող ուժն ասում է՝ կա խաղաղություն, մնում է՝ այն ինստիտուցիոնալացնել։ Ընդդիմությունը տեսնում է երաշխավորի կարիք։

Օրվա խորհրդի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է․ «Մեծ Եղեռնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք էր»: Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին Factor TV-ի տաղավարում քննարկելու ենք՝ Հայաստանի արևելյան և արևմտյան հարևանների հետ հարաբերությունների դինամիկան․ ի՞նչ է սպասվում՝ խաղաղությո՞ւն, ապաշրջափակո՞ւմ, թե՞ կոնֆլիկտի վերսկսման ռիսկեր առկա են։ 

Քննարկմանը մասնակցում են Գեորգի Միրզաբեկյանը՝ արևելագետ, ՍիվիլՆեթի տարածաշրջանային հարցերի փորձագետ, Սագօ Արեանը՝ Մերձավոր Արևելքի խնդիրները լուսաբանող լրագրող, Ռոբերտ Ղևոնդյանը՝ քաղաքագետ, Հայկական խորհրդի փորձագետ, Արսեն Խառատյանը՝ Ալիք Մեդիայի հիմնադիր, կոնֆլիկտաբան։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։