42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
Բոլորը

ՔԿ-ն հայտնում է, որ 42 հազար ԱՄՆ դոլարի դիմաց երեք ՀՀ քաղաքացի կեղծ փաստաթղթերի և տեղեկությունների օգտագործմամբ կազմակերպել են երկու անձի ապօրինի միգրացիան Հայաստանից դեպի ԱՄՆ՝ մի շարք երկրների միջոցով։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի միգրացիայի կազմակերպման դեպք։ Ըստ ՔԿ-ի՝ ՀՀ քաղաքացիներ Ա.Ա.-ն, Կ.Ե.-ն և Հ.Թ.-ն, գործելով նախնական համաձայնությամբ, 42 հազար ԱՄՆ դոլարի դիմաց կեղծ փաստաթղթերի միջոցով կազմակերպել են Ս.Յ.-ի և Ա.Յ.-ի ելքը Հայաստանից և մուտքը օտարերկրյա պետություններ։

Նրանց կազմակերպմամբ վերջիններս մեկնել են Իտալիա, ապա Բրազիլիա, Պանամա, Նիկարագուա, Հոնդուրաս, Գվատեմալա և Մեքսիկա՝ ԱՄՆ հասնելու նպատակով։ ՔԿ-ի տվյալներով՝ նրանք միայն չորրորդ փորձից են կարողացել մուտք գործել ԱՄՆ, որտեղ ամիսներ շարունակ գտնվել են տարբեր քրեակատարողական հիմնարկներում, ապա վերադարձել Հայաստան։

Երեք մեղադրյալների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անօրինական միգրացիայի կազմակերպման հոդվածով, և որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։