Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանի և ընտանիքի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու գործով ուսուցչի արդարացման դատական ակտը

Լուրեր

27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
27.06.2026 | 15:22
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
27.06.2026 | 15:00
Ուկրաինան հարվածել է Մոսկվային վառելիք մատակարարող «Վտորովո» նավթամղիչ կայանին. meduza
27.06.2026 | 14:41
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ
27.06.2026 | 14:14
Կարելի է քայլուղի բացել. Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի շինաշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 13:58
Սյունիք բնակավայրից Նորաշենիկ տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է
27.06.2026 | 13:33
Ռուբիոն հայտարարել է Իսրայել–Լիբանան նոր համաձայնագրի մասին. Իրանը դուրս է մնում, «Հեզբոլլահը»՝ նույնպես
27.06.2026 | 13:14
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա․ ԿԸՀ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:48
Գտնում եմ, որ ողջ ՀՀ-ում պետք է վերաքվեարկություն նշանակվի, անվավեր ճանաչվի այս ընտրությունը․ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:34
ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
27.06.2026 | 12:03
«Բարգավաճ Հայաստան»-ը միջնորդություն ներկայացրեց ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 11:42
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել «Օրեշնիկ» արտադրող գործարանին
27.06.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 27-ի դրությամբ
27.06.2026 | 11:13
84 տարեկանում մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
Բոլորը

Վճռաբեկ դատարանը բեկանել է պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի արդարացման դատական ակտը, իսկ նրան մեղավոր ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ։ Այս մասին տեղեկանում ենք Վճռաբեկ դատարանի կայքից։

Հակոբ Գրիգորյանը, հիշեցնենք, այն ուսուցիչն է, որը մեղադրվում էր պատմության դասի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վերջինիս ընտանիքի հասցեին հրապարակային բռնության կոչեր հնչեցնելու համար:

Ըստ մեղադրանքի՝ ուսուցիչը 7-րդ դասարանի աշակերտների հետ դասի ընթացքում խոսել է 44-օրյա պատերազմի, Շուշին հանձնելու մասին ու ասել, որ Նիկոլ Փաշինյանին ու ընտանիքին պետք է հրապարակում վառել: Դասի որոշ հատված, որի ընթացքում պատմության ուսուցիչն արել է իր մեղադրանքի հիմքում դրված արտահայտությունը, ձայնագրել են ու ձայնագրությունը տեղադրել «Ֆեյսբուք»-ում: Հայտնի չէ, թե ուսուցչին ով է ձայնագրել, սակայն պարզ է, որ այն հայտնաբերել ու զեկուցագիր է կազմել հետաքննության մարմնի աշխատակիցը՝ չբացահայտելով, թե կոնկրետ ֆեյսբուքյան ինչ էջից է ներբեռնվել ձայնագրությունը:

Առաջին ատյանի դատարանում գործը քննել է դատավոր Մնացական Մարտիորսյանը։ Նա Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել տուգանքի։

Գրիգորյանն այս դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը բավարարվել է։ Վերաքննիչ դատարանում նիստը նախագահել է դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը, կազմում են եղել դատավորներ Ռոբերտ Պապոյանը և Մհեր Արղամանյանը։ Վերաքննիչ դատարանը որոշել է Հակոբ Գրիգորյանին արդարացնել, սակայն Մհեր Արղամանյանը, չհամաձայնելով մեծամասնության կարծիքի հետ՝ հատուկ կարծիք է գրել ու դիրքորոշում հայտնել, որ Հակոբ Գրիգորյանին մեղավոր ճանաչելու դատական ակտը պետք է մնա անփոփոխ։

Վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտի դեմ Վճռաբեկ բողոք է ներկայացրել Դատախազությունը, որի քննության արդյունքում, փաստորեն, Վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել պատոմության ուսուցչին արդարացնելու դատական ակտը և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատական ակտին, որով նա մեղավոր էր ճանաչել Հակոբ Գրիգորյանին։

Վճռաբեկ դատարանի դատական ակտում ուղենիշային դիրքորոշումներ է արտահայտել ատելության խոսքի առավել ծանր դրսևորման՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հանցակազմի վերաբերյալ։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը խոսքը որպես «բռնության կոչ» դիտարկելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար սահմանել է չափանիշներ՝ կարևորելով, որ յուրաքանչյուր դեպքում, ելնելով գործի կոնկրետ փաստական հանգամանքներից, դրանք պետք է գնահատվեն ոչ թե առանձին վերցված, այլ համակցության մեջ։

«Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հանրային գործունեություն իրականացնող, այդ թվում՝ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք և քաղաքական գործիչները, իրենց կարգավիճակով և գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, հասարակության կողմից թեև կարող են ավելի շատ և առավել կոշտ քննադատության ենթարկվել, ինչը ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտություն է, սակայն դա չի կարող դուրս գալ խոսքի ազատության թույլատրելիության սահմաններից և վերածվել պաշտոնատար անձի, առավել ևս նրա ընտանիքի անդամների նկատմամբ որոշակի հանգամանքներով, ներառյալ՝ քաղաքական հայացքներով պայմանավորված բռնության հրահրման կամ ատելության խոսքի»,- նշվում է որոշման մեջ։

Վճռաբեկ դատարանի որոշումը ամբողջությամբ՝ հետևյալ հղումով։

Արաքս Մամուլյան