Գործադիրն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր

Լուրեր

25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
Բոլորը

Կառավարությունը հավանություն է տվել «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին և այն համարել անհետաձգելի։ Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, փաթեթի նպատակը ՀՀ-ում ներդրվող կենսաչափական նոր համակարգին համապատասխան համակարգված տարբերակով օրենսդրություն ունենալն է։

«Նախագծերով առաջարկում ենք 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր, և նույնականացման քարտ ունենալու պայմաններում է միայն, որ անձը կարող է ստանալ կենսաչափական անձնագիր: 6-16 տարեկան անձանց համար նախատեսում ենք կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկան անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը դիտարկվելու է ծննդյան վկայականը»,- ասել է նախարարը։

Ըստ Արփինե Սարգսյանի՝ ճամփորդական բոլոր փաստաթղթերը համապատասխանեցվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտին: Այդ փաստաթղթերը թույլ են տալու ավելի մեծ թվայնացման դաշտ ունենալ ՀՀ-ում և խրախուսել ծառայություններից օգտվելը հենց թվային հարթակների միջոցով. «Սա է պատճառը, որ նույնականացման քարտի տրամաբանությունը բերել ենք այն ուղղությամբ, որ ներպետական ընթացակարգերում պիտի գործածենք անձը հաստատող փաստաթուղթ՝ որպես նույնականացման քարտ, իսկ անձնագրերը դիտարկենք որպես ճամփորդական փաստաթղթեր»։

Ըստ նախարարի՝ երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, որ օտարերկրացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց համար բոլոր փաստաթղթերը ևս կդառնան կենսաչափական. «Այսինքն՝ կենսաչափական տվյալներ ենք ներդնում: Այս պահի դրությամբ, թեև օրենսդրությունը նախատեսում է, բայց ֆիզիկական հնարավորություն այդպիսի տվյալներ հավաքագրելու չունենք։ Երրորդ ուղղությունը վերաբերում է պետություն-մասնավոր գործունեության շրջանակում կենսաչափական համակարգ ներդնելու տրամաբանության մեջ պետություն-մասնավոր գործընկեր հարաբերակցությունը կարգավորելուն: Շատ կարևոր է այն հանգամանքը, որ մենք հստակ օրենսդրությամբ նախատեսում ենք, որ մասնավոր գործընկերը վարչարարության որևէ պրոցես չի իրականացնում, այսինքն՝ գործողություն, անգործություն կամ քաղաքացու համար իրավական հետևանք առաջացնող որևէ որոշում չի կայացնում, ամբողջը պետության տիրույթում է գտնվում, մնացյալը ծառայությունների մատուցման ռեժիմում են նախատեսված մեր պայմանագրի շրջանակներում»։

Նախարարը տեղեկացրել է, որ այլ փոփոխություններ ևս նախատեսվել են, որոնք վերացրել են բոլոր այն դեֆորմացիաները, որոնք անձը հաստատող փաստաթղթի մասով տարիներ շարունակ եղել են երկրում, այդ թվում՝ անձնագիրը վերցնելու և մնացյալ բաղադրիչների մասով: