ՌԴ-ն եվրոպական երկրներին մեղադրել է, իբր, «Կալինինգրադի գրավմանը նախապատրաստվելու մեջ»

Լուրեր

25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Բոլորը

Եվրոպական երկրները Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ անցկացվող Միացյալ արշավախմբային ուժերի (JEF) զորավարժությունների ժամանակ  ծովային շրջափակման և Կալինինգրադի մարզի գրավման սցենարներ են մշակում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին աճել է Հեռավոր Հյուսիսում, Հյուսիսատլանտյան և Բալթիկ ծովում արագ արձագանքման համար պատասխանատու եվրոպական ռազմական ուժերի ակտիվությունը, գրում է The Moscow Times-ը։

Գրուշկոն նաև անդրադարձել է ՆԱՏՕ-ի «Բալթյան պահապան» գործողությունը, որը մեկնարկել էր Բալթիկ ծովի հատակում էներգետիկ և կապի մալուխների կտրումից հետո: Ըստ ռուս պաշտոնյայի՝ դրա իրական նպատակը, իբր, միջազգային տրանսպորտային ուղիների վերահսկողությունն ու բեռնափոխադրումների սահմանափակումն է։

«ՆԱՏՕ-ն միտումնավոր գնում է Եվրոպայի այս հատվածում առճակատման աճի ուղով»,- հայտարարել է Գրուշկոն:

Միացյալ արշավախմբային ուժերը ներառում է Հյուսիսային Եվրոպայի տասը երկիր։ Միացյալ Թագավորությունից բացի՝ դրա մեջ են մտնում Դանիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նիդերլանդները, Շվեդիան և Նորվեգիան։ Կոալիցիան ստեղծվել է 2015 թվականին՝ ճգնաժամերին արագ արձագանքելու, սպառնալիքները կանխելու և գործողություններ իրականացնելու համար, հիմնականում Բալթիկ ծովում և Հեռավոր Հյուսիսային տարածաշրջաններում։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևն էր խոսել ՆԱՏՕ-ի երկրների կողմից Կալինինգրադի մարզի բռնազավթման ծրագրերի մշակման մասին: Նա զգուշացրել էր, որ Մոսկվան «անհապաղ և ջախջախիչ» պատասխան կձեռնարկի ռուսական մարզի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի:

ԱՄՆ բանակի Եվրոպայի և Աֆրիկայի զորքերի հրամանատար, ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Դոնահոն ավելի վաղ հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ծրագրել է ճնշել ռուսական ուժերի պաշտպանական ներուժը Կալինինգրադի շրջանում: ՆԱՏՕ-ի նախկին հրամանատար Բեն Հոջեսը նույնպես նշել էր, որ դաշինքի ուժերը կարող են ոչնչացնել ռուսական զորքերը և ռազմական ենթակառուցվածքները Կալինինգրադում՝ դաշինքի երկրներից մեկի վրա Ռուսաստանի հարձակման «առաջին ժամերի» ընթացքում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի