Թուրքիան արգելել է 15 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր

Լուրեր

06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան ներդրել է սոցիալական ցանցերի օգտագործման նոր կանոնակարգեր, որոնք ուղղված են երեխաների և երիտասարդ օգտատերերի պաշտպանությանը։ Հարթակներից պահանջվում է ստուգել օգտատերերի տարիքը, ուժեղացնել ծնողական վերահսկողությունը և հեռացնել վնասակար բովանդակությունը խիստ ժամկետներում։

Հայտարարված նոր կանոններն արգելում են 15 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցիալական ցանցերի հարթակներում և նոր պարտավորություններ են դնում երկրում գործող խոշոր տեխնոլոգիական ընկերությունների վրա։ Այսպիսով, Թուրքիան միանում է Ավստրալիային, Ֆրանսիային, Հունաստանին և Պորտուգալիային՝ թվային տարածքում երեխաների պաշտպանության նմանատիպ շրջանակներ ընդունելով։

Կանոնակարգերը ուժի մեջ կմտնեն Պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց վեց ամիս անց։

Նոր շրջանակի հիմքում ընկած է տարիքի պարտադիր ստուգման պահանջը: Սոցիալական մեդիա ընկերությունները պարտավոր կլինեն ներդնել արդյունավետ համակարգեր՝ ապահովելու համար, որ 15 տարեկանից փոքր օգտատերերը չկարողանան հաշիվներ ստեղծել, մինչդեռ հարթակները պետք է նաև առաջարկեն տարբերակված, տարիքին համապատասխան ծառայություններ 15 տարեկան և բարձր օգտատերերի համար։

Կանոնների համաձայն՝ ծնողները կստանան նոր վերահսկողության գործիքներ, այդ թվում՝ հաշվի կարգավորումները կառավարելու, հավելվածում գնումները հաստատելու կամ սահմանափակելու և իրենց երեխաների՝ էկրանի մոտ անցկացրած ժամանակը վերահսկելու կամ սահմանափակելու հնարավորություն: Հարթակները նաև պարտավոր կլինեն քայլեր ձեռնարկել՝ անչափահասներին ուղղված խաբուսիկ կամ վնասակար գովազդը կանխելու համար։ Ավելի խիստ պարտավորությունները կվերաբերվեն հատկապես այն սոցիալական մեդիա հարթակներին, որոնք ունեն Թուրքիայում օրական ավելի քան 10 միլիոն օգտատեր:

Նոր կանոնների համաձայն՝ խոշոր հարթակները պետք է համապատասխանեն բովանդակության հեռացման կամ մուտքի արգելափակման հրամաններին մեկ ժամվա ընթացքում՝ ազգային անվտանգությանը կամ հասարակական անվտանգությանը վերաբերող անհետաձգելի դեպքերում։

Եթե հարթակը չկատարի պահանջները վարչական տուգանք ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, հարթակում նոր գովազդը կարգելվի։ Շարունակական խախտումները կարող են հանգեցնել դատարանի կողմից հաստատված թողունակության 50 տոկոսի կրճատման, որը կարող է հասնել մինչև 90 տոկոսի, ինչն արդյունավետորեն կսահմանափակի հարթակի հասանելիությունն ամբողջ Թուրքիայում։

Կանոնակարգերը տարածվում են նաև առցանց խաղերի վրա։ Հարթակներին կարգելվի առաջարկել խաղեր առանց համապատասխան տարիքային դասակարգման, իսկ չգնահատված խաղերը կարող են հասանելի լինել միայն ամենաբարձր տարիքային դասակարգմամբ մեծահասակների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի