ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է. ԹԱՐՄԱՑՎԱԾ
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 21-ից Իրանի օդային տարածքը մասամբ վերաբացվել է։ ԱՄՆ քաղաքացիները պետք է հիմա լքեն Իրանը, հետևեն տեղական լրատվամիջոցների թարմացումներին և խորհրդակցեն առևտրային փոխադրողների հետ՝ Իրանից մեկնող չվերթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։ Նման հայտարարություն է տարածել Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը։

Նշվում է, որ Իրանից մեկնել ցանկացող ամերիկացիները կարող են նաև ցամաքային ճանապարհով մեկնել Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա և Թուրքմենստան։ Զգուշացվում է, որ ԱՄՆ քաղաքացիները չպետք է ճանապարհորդեն Աֆղանստան, Իրաք կամ Պակիստան-Իրան սահմանային գոտի։

Հաղորդվում է, որ Ագարակ/Նորդուզ Հայաստանի հետ ցամաքային սահմանը բաց է։

Իրանից Հայաստան մուտք գործող ԱՄՆ քաղաքացիները պետք է ունենան վավերական ԱՄՆ անձնագիր և կարող են երկրում մնալ մինչև 180 օր առանց վիզայի։ ԱՄՆ երկքաղաքացիություն ունեցող անձինք, ովքեր ծրագրում են մուտք գործել Հայաստան Իրանի կամ Հայաստանի անձնագրով, նախնական հաստատման կարիք չունեն։

Իրանի հետ Թուրքիայի ցամաքային սահմանային անցակետերը (Գյուրբուլակ/Բազարգան, Կապիկյոյ/Ռազի և Էսենդերե/Սերով) բաց են Թուրքիայի և երրորդ երկրների քաղաքացիների մուտքի համար։

Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են սովորական երթևեկության համար։ ԱՄՆ քաղաքացիները, որոնք շտապ անհրաժեշտություն ունեն մեկնելու Իրանից, նախ պետք է դիտարկեն մեկնելու այլ հասանելի տարբերակներ։

Նշվում է, որ Թուրքմենստանի ցամաքային սահմանային անցակետերը նույնպես բաց են, չնայած ԱՄՆ քաղաքացիները սահմանին մոտենալուց առաջ պետք է ստանան թուրքմենական կառավարության հատուկ թույլտվությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի