ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշինքը «միշտ կպաշտպանի» Թուրքիային

Լուրեր

27.07.2026 | 13:57
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:47
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը կանի «անհրաժեշտ ամեն ինչ՝ պաշտպանելու» իր անդամներին, այդ թվում՝ Թուրքիային, վերջին շաբաթների ընթացքում Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք ուղղված չորս հրթիռները որսալուց հետո, գրում է Turkish Minute-ը։

ԱՄՆ-ի գլխավորած պաշտպանական դաշինքի անդամ Թուրքիան, որը սահմանակից է Իրանին, մեծ մասամբ խուսափել է Թեհրանի կողմից այնպիսի հակահարվածից, ինչպիսին կրել են Մերձավոր Արևելքի երկրները հրադադարից առաջ։ ՆԱՏՕ-ի ուժերը չորս անգամ խոցել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռները, ինչը ստիպել է դաշինքին տեղակայել Patriot հրթիռների նոր մարտկոց Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիքի ավիաբազայում։

«Իրանը տարածում է ահաբեկչություն և քաոս, և դուք դա ակնհայտորեն զգում եք այստեղ՝ Թուրքիայում։ Վերջին շաբաթների ընթացքում ՆԱՏՕ-ն չորս անգամ հաջողությամբ որսացել է Իրանից Թուրքիա ուղղվող բալիստիկ հրթիռներ։ ՆԱՏՕ-ն պատրաստ է նման սպառնալիքներին և միշտ կանի այն, ինչ անհրաժեշտ է՝ Թուրքիային և մյուսներին պաշտպանելու համար։ Եվ մենք չենք կարող դա անել միայնակ»,- լրագրողներին ասել է Ռուտտեն՝ Թուրքիայի ամենամեծ պաշտպանական ընկերություն՝ Aselsan այցի ընթացքում։

Ռյուտեի այցը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի առաջնորդների՝ հուլիսին Անկարայում կայանալիք գագաթնաժողովից առաջ։

Գովաբանելով պաշտպանության ոլորտում Թուրքիայի արձանագրած առաջընթացը՝ Ռյուտեն ասել է. «Մենք կարող ենք շատ բան սովորել այստեղ Թուրքիայից։ Սա անհրաժեշտ է, քանի որ մենք ապրում ենք ավելի վտանգավոր աշխարհում, և դա նշանակում է, որ մեզ անհրաժեշտ է ուժեղ պաշտպանություն՝ մեր անվտանգությունը պաշտպանելու համար։ Թուրքիան անցել է պաշտպանական արդյունաբերության հեղափոխության միջով։ Ես իսկապես կարող եմ ասել, որ դա վերջին տարիների հեղափոխություն է»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է նաև Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի