ՆԱՏՕ-ն Բալթիկ ծովի վրա ռուսական ինքնաթիռներ է որսացել

Լուրեր

25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
Բոլորը

Ֆրանսիական Rafale կործանիչները, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի ինքնաթիռների հետ միասին, ապրիլի 20-ին Բալթիկ ծովի վրա թռչող ռուսական ռազմավարական ռմբակոծիչներ, ինչպես նաև Տու-22Մ3 գերձայնային հրթիռակիր ռմբակոծիչներ, Սու-30 և Սու-35 կործանիչներ են որսացել։ Այս մասին ֆրանսիական հրամանատարությունը հայտնել է միջադեպից մեկ օր անց, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հայտարարվում է, որ Ռուսաստանը տեղակայել է երկու Տու-22Մ3, ինչպես նաև մոտ 10 Սու-30 և Սու-35՝ «ավելի մեծ ռազմավարական ռմբակոծիչների» ուղեկցելու համար։ Associated Press-ի լրագրողն ականատես է եղել, թե ինչպես են երկու Rafale-ներ թռիչք կատարում Լիտվայի Շյաուլայ քաղաքի օդանավակայանից։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն ապրիլի 20-ին հայտնել էր, որ տեղի է ունեցել «պլանավորված թռիչք Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրայով»: Նշվում էր, որ Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները, որոնց ուղեկվել են Սու-35 կործանիչները, թռել են ավելի քան չորս ժամ:

«Երթուղու որոշակի փուլերում հեռահար ռմբակոծիչներն ուղեկցվել են օտարերկրյա կործանիչներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՊՆ-ն պնդում է, որ թռիչքները կատարվել են միջազգային կանոնակարգերին համապատասխան:

Լիտվայի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ապրիլի 13-ից 19-ը ՆԱՏՕ-ի օդաչուները չորս անգամ բարձրացել են օդ՝ թռիչքի կանոնները խախտող ռուսական ինքնաթիռները որսալու համար։ Այդ խախտումների թվում են եղել տրանսպոնդերների անջատումը, թռիչքի իրականացումը՝ առանց պլան ներկայացնելու և, ըստ ՆԱՏՕ-ի, օդային երթևեկության կարգավարների հետ կապի բացակայությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի