Առաջին անգամը չէ, որ աշխատավարձ ենք բարձրացնում․ ավագանու ՔՊ-ական անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երևանի ավագանու նիստում չընդունվեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի նախագիծը, որով առաջարկվում էր Ամիրյան փողոցը վերանվանել Պապ թագավորի անունով։ ՔՊ խմբակցության անդամ Լևոն Լևոնյանը, սակայն, վստահեցնում է՝ իրենց քաղաքական ուժում սկզբունքային ընդդիմություն այս նախաձեռնության նկատմամբ չկա։

Լևոնյանի խոսքով՝ ինքը կողմ է քվեարկել նախագծին, և նույն դիրքորոշումն ունեն նաև խմբակցության մի շարք անդամներ։

«Երբ որ դնենք երկու նժարի վրա, օրինակ, Պապ թագավորին և Արսեն Ամիրյանին, ամենայն հարգանքով Արսեն Ամիրյանի գործունեությանը, չգիտեմ՝ իր մարդ տեսակին կամ կատարած աշխատանքներին, բնականաբար ինձ համար՝ որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և որպես պատմությանը լավ ծանոթ մարդ, Պապ թագավորի նժարը միանշանակ ավելի ծանր է լինելու: Եվ մենք կարծում ենք՝ պետք է էդ գլխավոր փողոցները անվանակոչենք էնպիսի մարդկանց անունով, ովքեր որ ժառանգություն ունեն թողած հայ ազգի, հայ ժողովրդի և հայոց պետականության համար»,- ասաց ավագանու ՔՊ-ական անդամը։

Անդրադառնալով սոցիալական քաղաքականությանը՝ նա նշեց, որ աշխատավարձերի բարձրացումը տարբեր ոլորտներում՝ այդ թվում մանկապարտեզների աշխատակիցների, բուժաշխատողների և համայնքային ծառայողների, իրականացվում է ծրագրային մոտեցմամբ։

«Սա առաջին նախադեպը չի, որ մենք աշխատավարձ ենք բարձրացնում: Եթե ուզում եք հստակ օրինակներով բերեմ՝ բուժքույրերի և բուժակների աշխատավարձը օրական հերթապահության համար նախկինում եղել է մոտ 9-10 հազար դրամ, էս պահին 14-15 հազար դրամ է, դա մաքուր աշխատավարձի մասին է խոսքը»,- ասաց Լևոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։