Վարորդների նկատմամբ սրտացավությունը ո՞ւր էր մինչ այս․ քաղաքական դիվիդենտներ են հավաքում․ փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բոլորը

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հանրային տրանսպորտում տեղի ունեցած հերթական բռնության դեպքը զարհուրելի և անընդունելի որակեց։

«Դանակահարություն ասվածը շատ ահագնացող է հնչում: Փառք Աստծո, վարորդի հետ ամեն ինչ նորմալ է, արդեն տանն է, այսինքն՝ բժշկական հսկողության տակ գտնվելու անհրաժեշտություն էլ չի եղել, ինչը իրականում չի չեղարկում էն փաստը, որ շատ զարհուրելի ու անընդունելի դեպք է: Իրավապահները պետք է գործեն»,- ասաց Գրիգորյանը։

Փոխքաղաքապետը քննադատեց այն մոտեցումը, որ բռնության դեպքերը կապվում են քաղաքային իշխանությունների որոշումների հետ՝ նշելով, որ դա հաճախ քաղաքական շահարկումների արդյունք է։ Նրա խոսքով՝ բռնությունը պետք է միանշանակ դատապարտվի՝ առանց «բայց»-երի։

«Էդ երևույթը անընդհատ կա մեր հանրային տրանսպորտում: Բա էդքան սրտացավությունը վարորդների նկատմամբ ո՞ւր էր մինչև էս: Հիմա ուզում եք ես հավատամ, որ դա բացառապես սրտացավությո՞ւն է վարորդների նկատմամբ: Կներեք, չեմ հավատում: Էդ սրտացավությունը համեմված է քաղաքական շահով և էլի քաղաքական դիվիդենտներ հավաքելու ցանկությամբ, ինչը ընդհանրապես պատիվ չի բերում էն մարդկանց, որ դրա վրա են փորձում դիվիդենտ հավաքել», նշեց փոխքաղաքապետը։

Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան Հալաբյան փողոցում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին, ըստ ՆԳՆ-ի՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում։

Մանրամասները՝ տեսանյութում։