Laureus․ Հայտնի են տարվա լավագույն մարզիկն ու մարզուհին

Լուրեր

25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
Բոլորը

Մադրիդում կայացել է Laureus World Sports Awards մրցանակաբաշխությունը։

Տարվա լավագույն մարզիկի մրցանակին արժանացել է աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը։

Մրցանակին հավակնում էին նաև իտալացի թենիսիստ Յանիկ Սիները, Ֆրանսիայի հավաքականի ու ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն, շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը, իսպանացի մոտոարշավորդ Մարկ Մարկեսը և սլովենացի հեծանվորդ Տադեյ Պոգաչարը։

Տարվա լավագույն մարզուհու մրցանակին արժանացել է աշխարհի առաջին ռակետ, բելառուս թենիսիստ Արինա Սաբալենկան։

Տարվա լավագույն թիմ է ճանաչվել ֆրանսիական ՊՍԺ-ն, որը 2025 թվականին նվաճել էր 6 տիտղոս, այդ թվում՝ առաջին անգամ հաղթելով ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում։

Laureus World Sports Awards-ի քվեարկությանը մասնակցում են 70 երկրների շուրջ 1000 մարզական լրատվամիջոցներ։