Թիմ Քուքը հեռանում է Apple-ի գործադիր տնօրենի պաշտոնից

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Սեպտեմբերի 1-ից Ջոն Թերնուսը կդառնա Apple-ի նոր գործադիր տնօրենը։ Թիմ Քուքը, որն ընկերության ղեկավարումը ստանձնել էր 2011 թվականին՝ Սթիվ Ջոբսի հրաժարականից հետո, կզբաղեցնի Apple-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Այս մասին ասվում է ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիայի հրապարակած հաղորդագրության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

50-ամյա Ջոն Թերնուսն Apple-ում աշխատում է 2001 թվականից և ներկայում զբաղեցնում է ընկերության սարքավորումների մշակման փոխնախագահի պաշտոնը։ Մասնավորապես, նա կարևոր դեր է խաղացել Mac-երի վաճառքի վերակենդանացման գործում, որոնք վերջին տարիներին մեծացրել են իրենց շուկայական մասնաբաժինը, հայտնում է Reuters-ը։

Bloomberg-ը նախկինում հայտնել էր, որ Թերնուսը համարվում է Քուքի ենթադրյալ իրավահաջորդը։

65-ամյա Քուքը ղեկավարել է Apple-ը վերջին 15 տարիների ընթացքում՝ թողարկելով այնպիսի արտադրանքներ, ինչպիսիք են Apple Watch-ը, AirPods-ը և Apple Vision Pro-ն, ինչպես նաև iCloud-ը, Apple Pay-ը, Apple TV-ն և Apple Music-ը: Այս ընթացքում ընկերության բաժնետոմսերը 20 անգամ աճել են։

Apple-ի հայտարարությունից հետևում է, որ Քուքը կշարունակի վերահսկել պետության հետ ընկերության հարաբերությունները: Մասնավորապես, նա արդեն պատասխանատու է Apple-ի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փոխազդեցությունների համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի