Իրանի պատվիրակությունը գերագույն առաջնորդից «կանաչ լույս» է ստացել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար. Axios

Լուրեր

25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանական պատվիրակությունը սպասում էր ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի «կանաչ լույսին», և ապրիլի 20-ի երեկոյան ստացել է այն։ Այս մասին գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրին, փոխանցում է Meduza-ն։

Axios-ը հաղորդում է, որ ապրիլի 20-ին Սպիտակ տունն ամբողջ օրը սպասում էր Թեհրանից ազդանշանի, որ իրանական բանակցային թիմը կմեկնի Իսլամաբադ: Պակիստանից, Եգիպտոսից և Թուրքիայից միջնորդները նույնպես կոչ են արել իրանցիներին մասնակցել հանդիպմանը: Սակայն, ըստ աղբյուրի, իրանական կողմը ժամանակ էր ձգում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ճնշման պատճառով, որը պահանջում էր, որ պատվիրակներն ավելի կոշտ դիրքորոշում ընդունեն. բանակցություններ չեն լինի՝ առանց ամերիկյան ռազմածովային շրջափակման դադարեցման:

Այժմ, ըստ Axios-ի երեք աղբյուրների, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը գլխավորել է ամերիկյան պատվիրակությունն առաջին փուլում, նույնպես պետք է մեկնի Իսլամաբադ՝ հանդիպմանը մասնակցելու համար: Երկու աղբյուրներ հայտնել են, որ թռիչքը նախատեսված է ապրիլի 21-ի առավոտյան, մինչդեռ մեկ այլ աղբյուր պնդում է, որ Վենսը կարող էր Իսլամաբադ մեկնել արդեն ապրիլի 20-ի երեկոյան (ԱՄՆ ժամանակով):

Դոնալդ Թրամփի հատուկ դեսպաններ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները նույնպես կմեկնեն Իսլամաբադ՝ բանակցություններին մասնակցելու համար:

ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Իսլամաբադում ապրիլի 11-12-ին, սակայն ավարտվել է առանց տեսանելի արդյունքների: Մեկ շաբաթ անց Իրանը հայտարարել էր, որ կբացի Հորմուզի նեղուցն առևտրային նավագնացության համար, բայց շուտով այն կրկին փակեց: Միաժամանակ, ԱՄՆ-ը սկսել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը և հարվածել Հորմուզի նեղուցով տարանցման փորձ կատարող իրանական Tuska բեռնատար նավին։

Լրանում է ԱՄՆ-Իրան հրադադարի ժամկետը: Սակայն, ըստ Axios-ի, Թրամփն արդեն մեկ օրով երկարաձգել է այն։ Չնայած նախապես համաձայնեցված երկշաբաթյա հրադադարի ժամկետը լրանում է ապրիլի 21-ին, մեկ օր առաջ նա հայտարարել է՝ վերջնաժամկետը ապրիլի 22-ի երեկոն է: Թրամփը նաև Bloomberg-ին ասել է, որ հրադադարի երկարաձգումը «չափազանց անհավանական է»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի