Երևանում և Հրազդանում թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել

Լուրեր

27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
Բոլորը

Համայնքային ոստիկանության Մաշտոցի և Հրազդանի բաժինների ծառայողները բացահայտել են թմրամիջոցի ապօրինի շրջանառության նոր դեպքեր՝ ձերբակալելով 37-ամյա մի տղամարդու և երկու երիտասարդի։ Ըստ ոստիկանության՝ հայտնաբերվել են մեթամֆետամինի և այլ թմրամիջոցի նմանվող զանգվածներով փաթեթներ, իսկ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում նախաքննությունը շարունակվում է։

«Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով երկու փաթեթ, մոխրացած հետքերով կաթուցիչներ, ներարկիչներ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության հաջորդ դեպքը բացահայտել են Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները։ Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ նրանք Հրազդան քաղաքի Անդրանիկ Զորավարի փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել երկու երիտասարդի, որոնցից մեկը ձերբակալման ժամանակ գրպանից փաթեթ է նետել ծառի տակ։ Նրանք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել է ընդհանուր 7,4 գրամ թմրամիջոցի նմանվող զանգվածով երկու փաթեթ։

Հրազդան քաղաքի բնակիչ երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում։