Երևանում մեկնարկել է Plug and Play-ի ստարտափների աջակցության ծրագրի երրորդ փուլը

Լուրեր

03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
03.08.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ Երևանում մեկնարկել է Plug and Play միջազգային ընկերության ստարտափների աջակցության ծրագրի երրորդ փուլը, որում ընդգրկված 18 ստարտափներ անցնելու են եռամսյա նախաաքսելերացիոն փուլ։ Նախաձեռնության նպատակն է զարգացնել հայկական ստարտափ էկոհամակարգը, ընդլայնել միջազգային կապերը և բարձրացնել տեղական թիմերի մրցունակությունը։

«Երևանում մեկնարկել է «Փլագ ընդ Փլեյ» (Plug and Play) միջազգային ընկերության ստարտափների աջակցության ծրագրի երրորդ փուլը, որն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային մենթորներ և ստարտափ էկոհամակարգի առանցքային դերակատարներ։

Ողջունելով ներկաներին՝ նախարար Հայրապետյանը շնորհավորել է ծրագրի մեկնարկի կապակցությամբ և ընդգծել նման նախաձեռնությունների առանցքային դերը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում։

Ծրագրի շրջանակում ընտրված 18 ստարտափները կմասնակցեն եռամսյա նախաաքսելերացիոն փուլին, որի նպատակն է գաղափարների կատարելագործումն ու միջազգային շուկաներ մուտք գործելու նախապատրաստումը։ Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու փորձառու միջազգային մենտորների հետ, ձեռք բերելու գործնական գիտելիքներ ու կապեր, ինչպես նաև անդամակցելու Plug and Play-ի գլոբալ ցանցին։ Նախաաքսելերացիոն փուլում ընդգրկված են հետևյալ ստարտափները՝ Bleenk, FIGURINGS, Empy.ai, Tedly, abda AI, Inc., SafeGround Technologies, Salute AI, LexAI, Uray Technologies, Ethery Tech, JAN DIGITRUST, RUXEN, Megaladata, AgenticFi, BeeSync, Dhomie, Muvia Inc., BeautyFlo B.V.։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Plug and Play-ի գործընկերության շրջանակում 2024 թվականից ի վեր հաջողությամբ իրականացվել է ծրագրի երկու փուլ, որոնցում ընդգրկվել են շուրջ 40 ստարտափներ։ Նախաձեռնության առանցքային նպատակներն են հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացումը, միջազգային կապերի ընդլայնումն ու տեղական թիմերի մրցունակության շարունակական բարձրացումը»,- ասված է հաղորդագրությունում։