Կեղծ փաստաթղթերով զինվորական ծառայությունից ազատվելու սխեմա․ գործը հասել է դատախազին

Լուրեր

27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
Բոլորը

Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ մի խումբ անձինք կազմակերպել են կեղծ փաստաթղթերով զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու սխեմա։ Ըստ քննչական մարմնի՝ մեկ այլ անձ զորակոչիկի փոխարեն բժշկական հետազոտություն է անցել, որի հիման վրա կազմված կեղծ փաստաթուղթը ներկայացվել է զինկոմիսարիատ, իսկ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ժ.Ս.-ն տեղյակ լինելով, որ Գ.Դ.-ն 2022 թվականի ձմեռային զորակոչին առողջական վիճակով պայմանավորված ոչ պիտանի է ճանաչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար, իսկ Ն.Հ.-ն որդուն՝ Ռ.Խ.-ին զինվորական ծառայությունից վերջնականապես ազատելու ապօրինի նպատակ է հետապնդում, առաջարկել և խորհուրդներ տալու եղանակով նախնական համաձայնության է եկել վերջիններիս հետ՝ Ռ.Խ.-ի փոխարեն Գ.Դ.-ի կողմից համապատասխան հետազոտություն անցնելու, փաստաթուղթ կեղծելու և այն զինկոմիսարիատ ներկայացնելու եղանակով օգտագործելու վերաբերյալ՝ կազմակերպելով և ղեկավարելով նշված հանցանքի կատարումը:

Մասնավորապես՝ Ժ.Ս.-ի ցուցումով, 2024 թվականի մայիսի 30-ին Ն.Հ.-ն իր որդու փոխարեն՝ Գ.Դ.-ին ուղեկցել է բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս ներկայացրել են Ռ.Խ.-ի ծննդյան վկայականը և Գ.Դ.-ն նրա փոխարեն անցել է ՄՌՏ հետազոտություն:

Արդյունքում՝ բժիշկը կազմել է կեղծ փաստաթուղթ՝ չգիտակցելով, որ Ռ.Խ.-ի փոխարեն հետազոտության է ենթարկվել Գ.Դ.-ն:

Ռ.Խ.-ն տեղյակ լինելով, որ իր վերաբերյալ կազմված փաստաթուղթը կեղծ է, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերջնականապես ապօրինի ազատվելու նպատակով այն ներկայացրել է ՀՀ ՊՆ զինկոմիսարիատ, որի հիման վրա վերջինս ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, քանի որ ՀՀ Կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի որոշման ընդունումից հետո նշված հիվանդության առկայությունն այլևս զորակոչիկին չի ազատում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:

Ռ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), Ն.Հ.-ի, Գ.Դ.-ի նկատմամբ՝ 457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), Ժ.Ս.-ի նկատմամբ՝ 46-457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը կազմակերպելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։