Մբապեն ռեկորդներ է սահմանել «Ռեալում» ու Չեմպիոնների լիգայում, գերազանցել է Մեսիի ցուցանիշը

Լուրեր

25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
25.11.2026 | 11:30
CAS-ը Սենեգալի հավաքականին հռչակել է Աֆրիկայի գավաթի հաղթող
25.11.2026 | 11:20
ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել պատժամիջոցները խախտելու և առևտրային գաղտնիքներ գողանալու համար
25.11.2026 | 11:09
Պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 11:06
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքիով են մեկնարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:59
Հայաստանի 5 շրջանում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով մեքենաների համար
25.11.2026 | 10:46
Ռոնալդուն խփել է կարիերայի 987-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:42
Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղության հասնել մինչև հունվար. Թրամփը պատասխանել է՝ «ժամկետներ չունի»
25.11.2026 | 10:34
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր․ հանձնարարականներ են տրվել
25.11.2026 | 10:25
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,3 միլիոն եվրոյով
25.11.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 25-ի դրությամբ
25.11.2026 | 10:03
Վլադիմիր Վարդանյանը ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով կմեկնի Ստրասբուրգ․ օրակարգում դատական իշխանության տարանջատումն ու իրավունքի գերակայությունն են
Բոլորը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, գոլի հեղինակ դառնալով Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (3։4), սահմանել է ռեկորդներ։

Մբապեն «Ռեալի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը 40 և ավելի գոլ է խփում մեկնարկային երկու մրցաշրջանում։ Անցյալ մրցաշրջանում նա դարձել էր 44 գոլի հեղինակ, իսկ այս խաղաշրջանում խփել է 40 գոլ, հաղորդում է Stats foot-ը։

Մբապեն նաև առաջին ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշարում 10 գոլի հեղինակ է դառնում արտագնա խաղերում։

27-ամյա ֆրանսիացին Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանն ավարտեց 15 գոլով և գերազանցեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի՝ մեկ խաղաշրջանում խփած գոլերի քանակով ցուցանիշը։ Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստին հաջողվել էր խփել 14 գոլ 2011-2012 մրցաշրջանում։ Այդ ցուցանիշով ռեկորդակիրը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որը 2013-2014 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում 17 գոլ է խփել «Ռեալի» կազմում։ 2015/2016 մրցաշրջանում էլ 41-ամյա Ռոնալդուն դարձել է 16 գոլի հեղինակ։