ՌԴ փոխվարչապետն այցով Արցախում է

Լուրեր

05.06.2026 | 12:13
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, Արման Սահակյանը՝ կալանավորվել // Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին․ ԼՈՒՐԵՐ
05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
05.06.2026 | 11:53
ԵՏՄ-ն չի ձգտում Հայաստանի դեմ միջոցներ ձեռնարկել, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ
05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
Բոլորը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը այցով Արցախում է։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները Զանգիլանի շրջանի (Կովսական) Աղալի գյուղում ծանոթացել են շինարարական և վերականգնողական աշխատանքներին։

Հյուրերին ներկայացվել են «Խելացի գյուղ» նախագծի շրջանակում իրականացվող աշխատանքները, որի հիմքը դրվել է 2021 թվականի ապրիլին։ Նշվել է, թե նախագծի շրջանակում գյուղում կառուցվել են 200 էկոլոգիապես մաքուր մասնավոր տներ, 360 աշակերտի համար նախատեսված դպրոց և 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ՝ օգտագործելով նորարարական շինանյութեր։

Հաղորդվում է, որ միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը համանախագահելու են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Մասնակցելու են երկու երկրների համապատասխան նախարարությունների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի