Իսրայելի վարչապետը զրույց կունենա Լիբանանի նախագահի հետ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զրույց կունենա Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ։ Այս մասին Իսրայելի բանակի ռադիոյին հայտնել է երկրի անվտանգության կաբինետի անդամ Գիլա Գամլիելը, գրում է France24-ը։

Առայժմ պարզ չէ, թե երբ է սպասվում այդ զրույցը։

Մինչ այս, լիբանանցի պաշտոնյան հայտարարել էր, որ Լիբանանի կառավարությունը «որևէ տեղեկություն» չունի Իսրայելի ղեկավարության հետ առաջիկա շփման մասին։

«Մենք տեղյակ չենք իսրայելական կողմի հետ որևէ պլանավորված շփման մասին, մեզ պաշտոնական խողովակներով չեն տեղեկացրել»,- ասել էր աղբյուրը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդներն ապրիլի 16-ին կզրուցեն։

«Փորձում ենք մի փոքր ազատ շնչելու տարածք թողնել Իսրայելի և Լիբանանի միջև։ Երկար ժամանակ է անցել, ինչ երկու առաջնորդները չեն խոսել, շուրջ 34 տարի։ Դա տեղի կունենա վաղը (ապրիլի 16-ին)։ Հիանալի է»,- չորեքշաբթի ուշ երեկոյան գրել էր Թրամփը Truth Social-ում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի