Սամվել Կարապետյանի պաշտպաններն առարկեցին դատական նիստի նկարահանման դեմ

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպանները առարկեցին դատական նիստի տեսանկարահանման դեմ: Ավելին, պաշտպաններից Արմեն Գորոյանը ոչ միայն տեսանկարահանմանը, այլ նաև նիստի ձայնագրմանն էր դեմ՝ չնայած այն հանգամանքին, որ թե՛ Սահմանադրությամբ, թե՛ Քրեական դատավարության օրենսգրքով առկա չէ նիստի ձայնագրման արգելք:

Պաշտպաններից Արամ Վարդևանյանը որպես տեսանկարահանմանն առարկելու դիրքորոշման հիմնավորում խոսեց այն մասին, որ նախընտրական շրջան է և Սամվել Կարապետյանի նկատմամբ «քաղաքական հետապնդման գործով նիստի տեսանկարահանումն ավելորդ շահարկումների առիթ կարող է ստեղծել»: Դատավոր Դոլմազյանը դիտարկեց, որ Արամ Վարդևանյանը այլ գործերով, որոնք նույնպես որակել է որպես քաղաքական, նույն դիրքորոշումը չի հայտնել:

Գործի նկարահանմանն առարկեցին նաև գործով մյուս երկու մեղադրյալները, ընդ որում՝ հետաքրքիր էր այն հանգամանքը, որ նրանցից մեկն ի սկզբանե դիրքորոշում էր հայտնել, որ դեմ չէ նկարահանմանը, և միայն այն բանից հետո, երբ Կարապետյանի պաշտպաններն առարկեցին նկարահանման դեմ նա ևս փոխեց դիրքորոշումը:

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ եթե մեղադրյալն առարկում է նկարահանման դեմ, ապա նկարահանում իրականացվել չի կարող, ուստի՝ դատարանն արգելում է նիստի նկարահանումն ու ուղիղ հեռարձակումը: Այսպիսով՝ պաշտպանական կողմը, որը մոտ մեկ տարի շարունակ պնդում է, որ Սամվել Կարապետյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, չի ցանկանում, որ տեսանկարահանմամբ լուսաբանվի Սամվել Կարապետյանի գործը, որպեսզի հանրությունը ևս համոզվի իրենց պնդման մեջ:

Արաքս Մամուլյան