Մեր շատ առաջարկներ առ այսօր պետական տարբեր մարմիններ ընդունում են սվիններով. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
Բոլորը

«Պլատֆորմի շատ առաջարկներ առ այսօր պետական տարբեր մարմիններ ընդունում են սվիններով»,- այս մասին ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպման ժամանակ ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։ 

«Առաջարկում ենք կառավարությանը որդեգրել ավելի բաց մոտեցում, հրաժարվել կառավարություններին ներհատուկ պաշտպանական մարտավարությունից, և, ի վերջո, մենք բոլորս նույն կարևոր նպատակին ենք ծառայում, և այդ նպատակը մեր ժողովրդի շահն է, մեր ժողովրդի բարեկեցությունը, խաղաղությունը, անվտանգությունը, ժողովրդավարության և իրավունքի գերակայության պաշտպանությունը մեր պետությունում»,- ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) 366-րդ հոդվածով ստեղծված և Եվրամիություն-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգով նախատեսված քաղհասարակության կառույց է, որին վերապահված է Հայաստան-Եվրամիություն գործընկերության առաջընթացը մշտադիտարկելու գործառույթ։

«Պլատֆորմը հսկայական աշխատանք է կատարել հայ ժողովրդի շրջանում Եվրոպական միության և Եվրամիություն-Հայաստան գործընկերությունն ամրապնդող փաստաթղթերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։ Պլատֆորմի նախաձեռնությամբ հայաստանյան քաղաքական և հասարակական գործիչներն արդեն երկու տարի անընդմեջ մայիսի 9-ին նշում են Եվրոպայի օրը։ Կարծում ենք, որ այս տարի արդեն այդ նախաձեռնությունն իր վրա պետք է վերցնի Հայաստանի Հանրապետության կառավարությունը»,- ընդգծեց Լուսինե Հակոբյանը։

Նա շեշտեց, որ պլատֆորմը նշանակալի դեր ունի Հայաստանի եվրոպական ուղու առաջմղման գործում՝ նպաստելով ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։